ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

2018-03-06T13:52:50+00:00 06/03/2018|Լրահոս, Հրապարակումներ|

Հնդկաստանի Հանրապետության Կալկաթա քաղաքում  Թանգարանների միջազգային խորհրդի (ՒԿՕՄ) «Թանգարանների կառավարում» միջազգային կոմիտեի`«Ձեռնարկատիրական կառավարում»  խորագրով տարեկան համաժողովին մասնակցել են թանգարանային ոլորտի մասնագետներ աշխարհի շուրջ 20 երկրներից:  Դանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Հայաստանից, Վրաստանից, Հնդկաստանից,  Քաթարից, Նեպալից, Բանգլադեշից, Ճապոնիայից, Ավստրալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռումինիայից  ժամանած շուրջ 80 աշխատակիցներ ներկայացրել են իրենց երկրներում թանգարանների և պատմամշակութային ժանագության կառավարումը և դրա առանձնահատկությունները:  Եռօրյա համաժողովին մասնակցել է նաև  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Հունանյանը:  Սա ՊՈԱԿ-ի երիտասարդ աշխատակցի` միջազգային նմանօրինակ համաժողովների թվով երրորդ մասնակցությունն է (Գերմանիա, Չինաստան):

Համաժողովի մասնակիցներն  անդրադարձել են թանգարանային ծառայությունների ընդլայնմանը, աշխարհի տնտեսական զարգացմանը, նորարարություններին համահունչ  ընթանալու հարցերին, խոսել` թանգարանների կառավարման ավանդական մեթոդներից ձեռնարկատիրական կառավարմանն անցնելու  տարբեր երկրների փորձի մասին:

 

 

Սերոբ  Հունանյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեության օրինակով ներկայացրել է պատմամշակութային ժառանգության կառավարումը Հայաստանում (պահպանություն, ուսումնասիրություն, հանրահռչակում, օգտագործում): Նա անդրադարձել է  մշակութային հարուստ ժառանգություն ունեցող մեր երկրի զբոսաշրջային հնարավորություններին: Մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել  հայկական հուշարձանների և արգելոց-թանգարանների նկատմամբ, բազմաբովանդակ հարցադրումներ հղել զեկուցողին, որի արդյունքում հետագա հնարավոր  համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կլոր սեղանի շրջանակում քննարկում  է կազմակերպվել նաև  թանգարանների զարգացման հեռանկարային ծրագրերի վերաբերյալ:

Հնդկաստանի գեղեցիկ ու հին մշակութային ժառանգությունը ներկայացնելու նպատակով` համաժողովի կազմակերպիչները մասնակիցների համար ճանաչողական էքսկուրսիա են կազմակերպել  Հնդկաստանի ամենամեծ  թանգարաններից մեկում` «Հնդկական թանգարան»-ում: