«ԳԱՌՆԻ»-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

«ԳԱՌՆԻ»-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

2018-03-22T08:34:41+00:00 21/03/2018|Լրահոս|

Ավանդույթի համաձայն մարտի 21-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում են հավաքվում «Արորդիների Ուխտ» կազմակերպության անդամները` նշելու  հեթանոսական տոներից մեկը` Ամանորն ու Վահագնի ծնունդը: «Արորդիների Ուխտ»-ի անդամները մարտի 20-ի լույս 21-ի արևածագը դիմավորել են  «Գառնի»-ում: Կեսօրին արդեն սկսվել  են բուն միջոցառումները,  այդ  թվում  օծվել ու մասնակիցներին է բաժանվել տարեհաց:  Ներկաները նաև ցանկություն պահելով՝ գունավոր ժապավենի մի  կտոր են  կապել  Կենաց  ծառը խորհրդանշող  ծիրանենու  ճյուղերին:

Ծիսական արարողությունն ու տոնակատարությունն ուղեկցվել է ազգային երգ ու պարով: Կատարումներով հանդես են եկել  Գառնի համայնքի մշակույթի պալատի սաները: Միջոցառումը տպավորել է  նաև  օտարեկրացի զբոսաշրջիկներին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենության ներկայությունը միջոցառմանը` «Արորդիների Ուխտ»-ի և  ՊՈԱԿ-ի միջև  ձևավորված ջերմ համագործակցության վկայությունն է: