ԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԸ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ

ԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԸ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ

2016-04-26T12:47:53+00:00 17/03/2016|Լրահոս|

Սույն թվականի մարտի 16-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ «Գիտական տուրիզմը հարավարևմտյան Ասիայում» խորագրով սեմինար-քննարկումը, որը նպատակ ուներ զբոսաշրջության այս հեռանկարային ուղղության շուրջը համախմբել շահագրգիռ կազմակերպություններին և գիտական հաստատություններին: Մասնակիցների թվում էին տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից, զբոսաշրջային կազմակերպություններից, հասարակական կազմակերպություններից, պետական կառույցներից ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը: Մասնագիտական միջոցառումը կազմակերպել էին Տուրիզմի հայկական և Հայկական աստղագիտական ինստիտուտները, ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը: Հիմնական զեկուցումները վերաբերում էին «Գիտական տուրիզմ» հասկացության ինչպես բովանդակային, այնպես էլ` ծավալային մեկնաբանմանը, հարակից ոլորտներին ու զբոսաշրջային գործունեության տարբեր ուղղություններին:

Գիտական նիստին հրավիրված էր նաև «Պատամամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Քննարկման ժամանակ ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյանը ներկայացրեց կառույցը և դրա զբոսաշրջային հնարավորությունները, հաստատության գիտական գործունեությունը, ռազմավարական մոտեցումները: ՊՈԱԿ-ի անունից համագործակցության առաջարկ արվեց մասնակիցներին այս կարևոր տուրիստական գործունեության շրջանակներում: Գիտական տուրիզմի կազմակերպմանն ուղղված տուրիստական ոլորտի մասնագետների հետագայում նախատեսվող այցերի շրջանակներում ներառված են նաև ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը: