ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՄԱՅԻՍԻ 18-Ի ԵՎ ՄԱՅԻՍԻ 21-Ի ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՄԱՅԻՍԻ 18-Ի ԵՎ ՄԱՅԻՍԻ 21-Ի ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2016-05-17T15:04:48+00:00 17/05/2016|Լրահոս|

Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում թանգարաններում ցուցադրության մատչելիությունն ապահովելու նպատակով ս.թ. մայիսի 18-ին, ժամը 10:00-18:00-ը և մայիսի 21-ին, ժամը 18:00-24:00-ն ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարաններում սահմանել աշխատանքային ժամեր, անվճար այցելություններ:

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է. հայտարարված է բաց դռների օր: Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ս. թ. մայիսի 28-ի անվճար այցելության օրը տեղափոխվել և սահմանվել է մայիսի 18-ին: