ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2016-10-12T14:20:20+00:00 13/09/2016|Լրահոս|

Սիրելի աշակերտնե´ր

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և Արմավիրի մարզային գրադարանը հրավիրում են Ձեզ մասնակցելու «Պատանի թանգարանագետ» խմբակի դասընթացներին, խմբակի անդամները ձեռք կբերեն գիտելիքներ Հայաստանի և այլ երկրների թանգարանների գործունեության վերաբերյալ: Դասընթացը կօգնի նաև նախապատրաստվել հետագայում մանկավարժական համալսարանի պատմության, թանգարանագիտության բաժիններն ընդունվելու համար:

Դասընթացի շրջանակներում կկազմակերպվեն նաև անվճար էքսկուրսիաներ դեպի «Զվարթնոց», «Մեծամոր» «Գառնի» արգելոց-թանգարաններ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարան:

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ, իսկ առավել աչքի ընկած աշակերտները կխրախուսվեն հուշանվերներով:

Խմբակի դասընթացներն անցկացվելու են Արմավիրի մարզային գրադարանում (ք. Արմավիր, Սայաթ-Նովա փողոց, 23 շենք):

Խմբակին կարող են մասնակցել 9-12-րդ դասարանի աշակերտները:
Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը (հայտերն առձեռն հանձնել գրադարան կամ ուղարկել [email protected] էլ.փոստի հասցեին)

Դասընթացների սկիզբը` հոկտեմբերի 10-ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 010 58 74 25 (ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժին) կամ 023 72 23 11 /Արմավիրի մարզային գրադարան/, կամ 010 59 70 45 /Մանկավարժական համալսարանի թանգարան/ :

Խմբակի մասնակացության հայտին և թեմատիկ ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:

ՀԱՅՏ
ԹԵՄԱՏԻԿ ԾՐԱԳԻՐ