ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ՝ ՈՉ ՄԻԱՅՆ ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ, ՆԱԵՒ՝ ՄՅՈՒՍ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ՝ ՈՉ ՄԻԱՅՆ ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ, ՆԱԵՒ՝ ՄՅՈՒՍ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2012-06-05T10:23:24+00:00 05/06/2012|Լրահոս|

Փակ շուկայի հարցը քննարկվել է նաեւ հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում։ Փակ շուկան հաշվառված է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, օտարված հուշարձան է, ունի սեփականատեր։ Վերջին օրերին մամուլն ահազանգում էր, որ քանդվել են շուկայի կամարները։

Հանրային խորհրդի նիստում հարցի վերաբերյալ տեսակետներ են հնչեցրել անվանի ճարտարապետներ, մտավորականներ, հուշարձանների ոլորտի մասնագետներ։ Մասնավորապես նշվել է, որ խնդիրը ծագել շենքի վաճառքից հետո, երբ սեփականատերը պահպանական պարտավորագիր չի ունեցել, այն չի ներկայարցել լիազոր մարմնին եւ վերջինիս գրանցումը եղել է առանց դրա։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի տպավորությամբ ինչ որ մեկը խնամքով քանդել է շուկայի կամարները։ Ճարտարապետների միության նախագահի համոզմամբ էլ թուլացել է շենքի հիմքը՝ պատճառն իրականացված շինարարական աշխատանքներն են։ «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն, հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Պողոսյանի համոզմամբ ամենակարեւոր խնդիրը պահպանական պարտավորագրի բացակայությունն է, ինչն էլ հանգեցրել է նման իրավիճակի։ ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով, նման պարտավորագրեր անպայման պետք է ունենան նաեւ մյուս ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների սեփականատերերը։ Ի դեպ, այդ հուշարձանների թիվը շուրջ 5800 է։ Խորհրդի նիստում քննարկված հարցի մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի հունիսի 1-ի հիմնական թողարկման տեսանյութում։