ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2017-10-27T15:55:13+00:00 27/10/2017|Լրահոս|

ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի և ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության  աշխատակիցները իրականացրել են մարզի պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկում։ Ուսումնասիրվել է Արագածոտնի մարզի վեց հուշարձան` Մաստարա համայնքի Սբ. Ամենափրկիչ, Սբ. Աստվածածին եկեղեցիները, Թալին քաղաքի Թալինի կաթողիկե եկեղեցական համալիրը և Թալինի մեծ քարավանատունը, Փարպիի Ծիրանավոր և Արտաշավանի Սբ. Թադեվոս Առաքյալ եկեղեցիները։

Արդյունքում պարզվել է, որ հուշարձանների վնասված և փլուզման վտանգ սպառնացող հատվածները

2017թ. ընթացքում էական փոփոխությունների չեն ենթարկվել և 2016 թ. արձանագրված իրավիճակը նույնն է։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող մյուս վտանգված հուշարձանների տարածքներում ևս կանցկացվի մշտադիտարկում։