ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՈՉ ՄԻ ՔԱՐ ՉԻ ՓԼՈՒԶՎԵԼ, ՉԻ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼ

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՈՉ ՄԻ ՔԱՐ ՉԻ ՓԼՈՒԶՎԵԼ, ՉԻ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼ

2018-03-29T15:59:56+00:00 February 20th, 2013|Սյունիք, Լրահոս|

Սյունիքի մարզի Արեւիս գյուղի ձախ կողմում գտնվող Թանահատի վանք հուշարձանի պահպանությունն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության կողմից եւ գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում։ Այն կիսավեր վիճակում է դեռ խորհրդային ժամանակներից: Վերջին տարիներին, ամիսներին կամ օրերին որեւէ փլուզում վանական համալիրի տարածքում չի եղել, ոչ մի քար չի տեղաշարժվել:

Տեղեկացնում ենք, որ Թանահատի վանքի քարերը եկեղեցու վրայից հանվել են, ոչ թե երեկ կամ մի քանի տարի առաջ, այլ դեռեւս խորհրդային տարիներին: Այն ժամանակ մտադրություն է եղել նորոգել վանքը: Դրանք համարակալվել են ու տեղադրվել համալիրի տարածքում, սակայն, նորոգում չի կատարվել: Ինչ վերաբերում է եկեղեցու կամարին, որին եւս անդրադարձել է «Չենք լռելու»-ն, ապա նախատեսված է եղել եկեղեցու նորոգումից եւ ամրակայումից հետո, այն տեղադրել վանքի վրա: Կամարը նույնպես հանվել է ԽՍՀՄ տարիներին, թուլացած լինելու պատճառով:
Ինչ վերաբերում է վերանորոգմանն ու ամրակայմանն, ապա անշուշտ Թանահատի վանքը հիմնանորոգման կարիք ունի: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը խորհուրդ ենք տալիս զբաղվել իրապես ազգանպաստ գործունեությամբ եւ չնփտրել սենսացիա այնտեղ, որտեղ այն չկա:

Ի դեպ, այս օրերին Թանահատի վանք տանող ճանապարհը /շուրջ 1-1,5 կիլոմետր/ անանցանելի է՝ տեղացած առատ ձյան պատճառով: