ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

Հուլիսի 14-ին,  ժամը  20:30-ին  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում  տեղի  կունենա  հոբելյանական  համերգ՝  նվիրված  Կոմիտասի և  Հովհաննես  Թումանյանի  ծննդյան  150-ամյակներին:

Համերգին  ներկա  գտնվելու  համար տոմսերը կարող եք  ձեռք բերել  արգելոց-թանգարանի մուտքի տոմսարկղից:

Համերգը կարող են  դիտել նաև արգելոց-թանգարանի  մյուս այցելուները՝ գնելով մուտքի սովորական  տոմս:

Հոբելյանական երեկոյի ընթացքում կհնչեն Հովհանես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված մեներգեր ու երգչախմբային կատարումներ, ռոմանսներ,  հատվածներ՝ «Անուշ»  օպերայից:

Սիրով սպասում ենք բոլորիդ: