ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՄՐԱԿԱՅԵՆ ՈՒ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ ՄԱՐԶԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՄՐԱԿԱՅԵՆ ՈՒ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ ՄԱՐԶԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ

2019-11-01T11:30:33+00:00 October 21st, 2019|Վայոց Ձոր, Լրահոս|

«Հայաստանի մոռացված պատմամշակութային ժառանգությանը նոր կյանք» ծրագրի շրջանակում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների վերականգնման բաժին-լաբորատորիայի աշխատակիցները օրերս Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանում էին։ Գործընկերների հետ միասին ՊՈԱԿ-ի աշխատակիցները առանձնացրել են թվով 15 միավոր հնագիտական առարկա, որոնք բերվել են կազմակերպություն՝ մաքրման, ամրակայման ու վերականգնման համար։

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրի շրջանակում  «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի աշխատակիցները կլինեն նաև՝ Վանաձորի, Գավառի, Էջմիածնի, Իջևանի թանգարաններում:

Ծրագրի ավարտին հնագիտական առարկաները  կհրատարակվեն կատալոգում / լուսանկարների  միջոցով  կներկայացվի  առարկաների նակխկին ու ներկա վիճակը, կտրվի առարկայի հակիրճ  նկարագրությունը, նաև՝ համառոտ տեղեկատվություն թանգարանի մասին/։

Հրատարակված կատալոգների օրինակները կտրամադրվեն թանգարաններին, մարզային գրադարաններին, գիտական հաստատություններին:

Նախատեսվում է նաև վերականգնված առարկաների վերադարձի ժամանակ յուրաքանչյուր թանգարանում, թիրախային խմբերի՝ դպրոցականների, թանգարանների աշխատողների, մարզերի բնակիչների համար լուսանկարների ու տեսանյութերի օգնությամբ դասախոսություններ, գիտագործնական միջոցառումներ կազմակերպել՝ հնագիտական ուսումնասիրությունների, թանգարանային առարկաների, դրանց վերականգնման ու պահպանության խնդիրների և առանձնահատկությունների վերաբերյալ: