ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

2019-11-12T16:37:17+00:00 November 8th, 2019|Լրահոս|

Աշխատանքային տարին ամփոփելուց առաջ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում  ամփոփել են ամենօրյա աշխատանքի ընթացքում ծագած խնդիրները, խոսել՝ դրանց լուծման արդյունավետ ուղղությունների մասին։

Կազմակերպության ղեկավար Արա Թարվերդյանի հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները։ Ընթացիկ հարցերի  թվում  անդրադարձ  է եղել նաև ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների տնտեսությունների ճիշտ կառավարմանը։ Մարզային  ծառայությունների  ու արգելոց-թանգարանների պատասխանատուները տնօրինությանը ներկայացրել են իրենց հուզող  հարցերն  ու  սպառիչ պատասխաններ ստացել։

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը  նշել է, որ խորհրդակցությունը միտված  է գալիք տարվա աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։  Անդրադառնալով տեխնիկական վերազինմանը նա ասել է, որ 2020 թ․-ին  նախանշված է ձեռք բերել  նոր  համակարգիչներ  ու ևս մի քանի անօդաչու  սարք։

Տարվերջյան  հաշվետվությանն արդեն ՊՈԱԿ-ի  ստորաբաժանումները կներկայացնեն կատարած աշխատանքները, 2020 թ․ աշխատանքային  պլանը, առաջարկությունները։