ՊԱՏՎՈԳՐԵՐ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ` ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՊԱՏՎՈԳՐԵՐ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ` ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

2013-05-18T17:05:49+00:00 18/05/2013|Լրահոս|

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ պատմամշակութային հուշարձանների, արգելոց-թանգարանների հանրահռչակման ասպարեզում կատարած բարեխիղճ եւ անբասիր աշխատանքի համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից 22 աշխատակիցներ արժանացել են պատվոգրերի ու շնորհակալագրերի: Տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը շնորհավորելով հոբելյարներին հաջողություններ է մաղթել նրանց մասնագիտական աշխատանքում:
Ապրիլի 18-ին հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության միջազգային օրը հանրապետության մարզերում միջոցառումների շարք էր մեկնարկել: Այն եզրափակվեց այսօր: Մշակութային ժառանգության պահպանությանը, հանրահռչակմանը ոլորտի աշխատակիցներից բացի ակտիվորեն մասնակցեցին նաեւ ՀՀ կրթության ու գիտության, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության աշխատակիցներ, զինծառայողներ: ՊՈԱԿ-ի տնօրինությունը հաշվի առնելով հանգամանքը եւ բարձր գնահատելով նրանց ներդրած ջանքերը մշակութային ժառանգության պահպանության ոլորտում պատվորգրերով ու շնորհակալագրերով է պարգեւատրել մասնավորապես Արագածոտնի մարզի, Կոտայքի, Լոռու մարզերի թվով 13 հանրակրթական դպրոցների: Պատվոգրերի են արժանացել նաեւ Լոռու մարզի Սարահարթ համայնքի ղեկավարը, Արագածոտնի մարզի 5 համայնքապետներ: Շնորհակալագրերի ու պատվոգրերի են արժանացել նաեւ ՊՆ Արագածոտնի, Լոռու, Վայոց ձորի մարզերի զորամասերի հրամանատարական կազմի անդամներն ու զինծառայողները: Պարգեւատրվածների թվում նաեւ Մարտունի քաղաքի ջրօգտագործողների ընկերությունն է /ՋՕԸ/, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժինը, Հայաստանյանց առաքելական եկեղեցու գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» թեմապատկան մանկապատանեկան փողային նվագախումբը, Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարանը , Վանաձորի բժշկական քոլեջը, ԵԿՄ Մարտնու տարածաշրջանի մասնաճյուղը: Նրանց մի մասին պատվոգրերն ու շնորհակալագրերն արդեն հանձնվել են: Գործընթացը շարունակական է եւ որոշ պարգեւատրվածների պատվոգրերն ու շնորհակալագրերը կտրվեն այսօր` թանգարանների միջազգային օրվա առթիվ մարզերում կազմակերպված միջոցառումների շրջանակում: