«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

2014-04-17T17:52:45+00:00 April 17th, 2014|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը շնորհավորում է ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանների, ՊՄՊ մարզային ծառայության գործընկերներին, մշակութային ժառանգության պահպանությամբ մտահոգ մեր հայրենակիցներին` Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առիթով:
«1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից ապրիլի 18-ը հռչակվեց Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր:
Մեզ վիճակված է իրականացնել մեր պատմամշակութային հարուստ ժառագնության պահպանությունը, հանրահռչակումն եւ սերուդներին փոխանցել հուշարձանները լավագույն վիճակում: Պարտավորվածությունն ու պատասխանատվությունը մեծ է: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է դա եւ ամեն ինչ անում է մշակութային ժառանգության պահպանության համար: Կրկին անգամ շնորհավորելով տոնի առիթով, մաղթում եմ արդյունավետ աշխատանք եւ հաջողություններ», – նշված է ՊՈԱԿ-ի տնօրինության շնորհավորական ուղերձում: