ԱՄՐՈՑ «ՏԱՓԻ ԲԵՐԴ» ( ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆՈՒ ԲԵՐԴ)

ԱՄՐՈՑ «ՏԱՓԻ ԲԵՐԴ» ( ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆՈՒ ԲԵՐԴ)

2014-08-12T10:24:26+00:00 20/05/2014|Արարատի Հուշարձաններ|

ԱՄՐՈՑ «ՏԱՓԻ ԲԵՐԴ» (Գևորգ Մարզպետունու բերդ)
Արարատի մարզ
գ. Ուրցաձոր
պետ. ցուցիչ` 3.95.2

 

Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևմուտք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գեվորգ Մարզպետունի ամրոցը: Կառուցվել է X դ.: Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով: Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ: Պարսպի ներսում է գտնվում նաև XIII դ. եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով: Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը: Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է: Ամրոցի տարածքում նույնպես կան մի քանի խաչքարերի բեկորներ: Որպես գրչօջախ Տափի եկեղեցին հիշատակվում է 1496 թ.: Այս եկեղեցում Բարսեղ գրչի ձեռքով գրչագրվել է մի «Սաղմոսարան»:

Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.:

Հիմնական գրականություն

Շաղոյան Ա., Ուրցաձոր, Երևան, 2007: