ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 2014 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ WWW.SHAMSHYAN.COM ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 2014 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ WWW.SHAMSHYAN.COM ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2014-08-28T17:47:12+00:00 28/08/2014|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի` ՀՀ պետական սեփականություն հանդիսացող, 5-6-րդ դդ. ԵԿԵՂԵՑԻ ԱՐՏԱՎԱԶԴԻԿ /պետ. ցուցիչ` 2.28.17/ հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքում բնակիչների կողմից, առանց լիազորված մարմնի թույլտվության /ՀՀ մշակույթի նախարարություն/, տեղադրվել են հանգստի տաղավար, էլեկտրամատակարարման սյուներ, անցկացվել է ջրագիծ, որով խախտվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները /հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ/:

Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը իրեն վերապահված լիազորությունների սահմանում ընդամենը կատարել է իր աշխատանքային պարտականությունները` պահանջելով վերոնշյալ գործողություններն իրականացնել օրենքով սահմանված կարգով:
Այս կապակցությամբ «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրին պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը ս/թ օգոստոսի 12-ին դիմել է Արագածոտնի մարզի դատախազ պարոն Հ. Մարտիրոսյանին:
Կատարվում է քննություն: