ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԳԵՏԱՓԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԳԵՏԱՓԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

2014-09-29T16:04:08+00:00 29/09/2014|Լրահոս|

Ս. թ. սեպտեմբերի 28-ին «Եվրոպական Ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, «Հետադարձ հայացք 100 տարի անց» խորագրով միջոցառում է անցկացվել Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում: «Առաջին համաշխարհային պատերազմը և 100 տարի անց» թեմայով դասախոսությունը ներկայացվել է Գետափի միջնակարգ դպրոցի աշակերտների, մանկավարժական կոլեկտիվի համար / ավելի քան 200 մարդ/: Ներկայացվել է տեղեկույթ առաջին համաշխարհային պատերազմի, պատերազմող երկրների, մարդկային կորուստների, կատարված ավերածությունների, ինչպես նաև հայոց ցեղասպանության, մասնավորապես ազգի մտավորական սերուցքի կոտորածի մասին ու հայ վրիժառուների սխրագործությունների մասին: Անդրադարձ կատարելով պատմական փաստերին` զեկուցողներն անդրադարձել են նաև դրանց հաջորդած ժամանակահատվածին, խոսել 100 տարի անց արձանագրած մեր նվաճումների մասին:

Ավարտին մասնակիցները ցեղասպանությունն արտացոլող լուսանկարների մոտ մոմեր վառեցին ու ծաղիկներ դրեցին ` հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակների հիշատակին: