ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՓՈՐՁ` «ԱՐՋԵՐԻ» ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ

ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՓՈՐՁ` «ԱՐՋԵՐԻ» ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ

2015-04-14T16:06:20+00:00 14/04/2015|Լրահոս|

2015թ. ապրիլի 12-ին «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցները ահազանգ են ստացել, որ զբոսաշրջիկներ են մոտեցել «Արջերի» քարանձավին և խախտելով գոյություն ունեցող կարգն ու անտեսելով «Արփի» բնապատմական արգելոցի պահապանների հորդորները, փորձել են մտնել քարանձավ`առանց պատկան մարմնի թույլտվության:

Արգելոցի աշխատակիցներն իրավապահների ուղեկցությամբ հասել են քարանձավի մոտ, երբ արդեն խմբի մի մասը, քանդելով մուտքի փակ դռան տակի հողը, փորձել է ներս մտնել: Իրավապահների հորդորով զբոսաշրջիկները հեռացել են տարածքից:

ՊՈԱԿ-ի տնօրինությունը բազմիցս հայտարարել է, որ քարանձավում զբոսաշրջության համար անհրաժեշտ պայմաններ չկան և անվտանգության նկատառումներից ելնելով նպատակահարմար չի համարվում զբոսաշրջիկների այցը քարանձավ: