ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

2015-05-20T17:17:09+00:00 19/05/2015|Լրահոս|

Շիրակի ՊՄՊ մարզային ծառայությունը Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի և Շիրակի մարզային գրադարանի հետ համատեղ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում է անցկացրել՝ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» խորագրով : Մարզային ծառայության պետ Ա. Մելիք-Սարգսյանը «Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները Հայաստանում» թեմայով բաց դաս է անցկացրել մարզային գրադարաններում: Այն ուղեկցվել է Շիրակի մարզում Մեծ հայրենականի զոհերին նվիրված մի քանի հուշարձանների լուսանկարների և փաստա-վավերագրական նյութերի ցուցադրությամբ: Բաց դասին մասնակցել են Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի և թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտները, մանկավարժները: Միջոցառման ժամանակ դպրոցականները հանդես են եկել հայրենասիրական թեմայով ասմունքով ու երգերի կատարումներով:

Ավարտին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի նախաձեռնությամբ, ցուցադրվել է «Եվրոպայի ազատագրումը ֆաշիզմից» փաստա-վավերագրական ֆիլմը: