ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԿՆՇՎԻ «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԿՆՇՎԻ «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2015-06-01T11:34:16+00:00 May 29th, 2015|Լրահոս|

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, ժամը 13:30-ին կանցկացվի մանուկներին նվիրված տոնական միջոցառում-համերգ: Արգելոց-թանգարանն իր դռները կբացի վառ գույներով ու բարձր տրամադրությամբ, տոնական մթնոլորտն էլ` հանդիսականներին կտեղափոխի մանկական երազանքների հեքիաթային աշխարհ:

Կատարումներով հանդես կգան «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնի, «Մանուկների մոլորակ» կրթադաստիարակչական-գեղագիտական կենտրոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի Հայորդյաց տան սաները: Միջոցառումը կվարեն դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը և փոքրիկ Դայանան: