ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳԱՌՆԻ

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳԱՌՆԻ

2015-07-15T15:40:10+00:00 14/07/2015|Լրահոս|

«Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ 2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում են աշխարհի 45 երկներիից ժամանած պատվիրակներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հուլիսի 13-ին հյուրերն այցելել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, նրանք շրջել են արգելոցի տարածքում, ծանոթացել մեր պատմամշակութային ժառանգության գոհարներից մեկի` Գառնի տաճարի պատմությանը:

Այցի ավարտին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հյուրերին հանձնվել են «Գառնի» ռուսերեն և անգլերեն ուղեցույցները, ինչպես նաև ՊՈԱԿ-ի կողմից հրատարակված գրականություն:

Հ.Գ Մշակութային բնապատկերի պահպանման եւ կառավարման բնագավառում ունեցած նշանավոր ավանդի համար 2011 թ. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացել է «Մելինա Մերկուրի» միջազգային մրցանակին` կիսելով Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրի հետ: