ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՏՎԱԾ Է ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆԸ

ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՏՎԱԾ Է ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆԸ

2016-02-26T12:46:27+00:00 18/02/2016|Լրահոս|

2014 թ-ի IV-րդ եռամսյակում և 2015 թ-ի ընթացքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 18 անուն գիրք է հրատարակել: Ավելի վաղ, ընթերցողի դատին են հանձվնել «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» եւ «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը», Թորոս Թորամանյանի «Անիի Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցին» գրքի III պրակը և այլն: Ժողովածուներում լուսաբանվում են պատմական Հայաստանի մայրաքաղաք Անիի շքեղ ճարտարապետությունը ներկայացնող հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմանդիր, ճարտարապետ Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած աշխատանքները: Hushardzan.am-ի էջերում ընթերցողն այսուհետ կարող է ծանոթանալ նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերոնշյալ հրատարակություններին:

Նպատակը`պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը և ուսումնասիրմանը նպաստելն է, պատմամշակութային ժառանգության նկատմամբ հոգատարություն ու սեր արմատավորելը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2016 թ. հրատարակության է պատրաստում ևս 5 անուն ժողովածու:

Ի դեպ, ՊՈԱԿ-ից ընթերցող լայն շրջանակները կարող են ձեռք բերել ինչպես այս, այնպես էլ ուրիշ հրատարակություններ.

Գիրք` Թ. Թորամանյան` «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ»,
Կ.Մաթևոսյան «Մոմիկ» /հայերեն, անգլերեն/,
Բուկլետ` «Զվարթնոց» /հայերեն/,
Գիրք` «Անիի Ս. Գր. Լուսավորիչ /Տ.Հոնենցի/ եկեղեցական համալիր» /հայերեն, ռուսերեն, անգլերեն/,
«Մեծամոր. Կեսդարյա պեղումների տարեգրություն»,
«Իմ հիշողությունները» – Ա-Դո,
«Մեծամոր» /պատմահնագիտական ակնարկ/
«Մեծամորի հնագիտական նյութերի պատկերաշար»,
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածու,
«Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնագիտության»
Քարտեզ «Արագածոտնի մարզի հուշարձանները» /հայերեն/,
Բուկլետ`«Դիլիջանի քաղաքային կենցաղը»,
Մակետ-հուշանվեր «Գառնի»,
Ուղեցույց «Գառնի» /հայերեն/,
Բուկլետ «Զվարթնոց» պ/մշա.թ. /ռուսերեն, անգլերեն/,
«Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հիմունքներ» մեթոդ. ձեռնարկ,
Յակոբսոն «Ժողովածու»,
«Ճարտ. և շին. տերմ. ռուս-հայ., հայ-ռուս. բացատր. բառարան,
Քարտեզ «Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանները»,
Քարտեզ «Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանները»,
Ժողովածու «Պիոտրովսկին և հնագիտությունը»,
Ժողովածու «Պատմամշակութային ժառանգություն»
«Կարմիր գիրք» /Գ. Չալխուշյան/,
«Մեծամոր» ֆիլմի DVD,
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի անգլերեն ուղեցույց,
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ռուսերեն ուղեցույց,
DVD «Գլաձոր»: