ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն

ՎԻՇԱՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ․ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԶԱՐԴԱՐԵԼ Է ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

01 ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության և Աշտարակի քաղաքապետարանի հետ համատեղ տոնական միջոցառում է անցկացվել Աշտարակի՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանի մոտ։ Միջոցառման ընթացքում առանցքային դերակատարում է ունեցել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի պատրաստած «Վիշապի հետքերով» լուսանկարների բացօթյա ցուցադրությունը, որտեղ ընդգրկվել են հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններում տեղադրված վիշապաքարեր։ Վիշապաքարերը սովորաբար տեղադրվել են բարձր լեռնային շրջաններում, ...

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

1 «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցը հերթական շրջայցի ընթացքում արձանագրել է, որ Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի «Բնակատեղի» նորահայտ հուշարձանի պահպանական գոտու տարածքում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն բարձրավոլտ էլեկտրահաղորդալարեր կրող երկու աշտարակներ է տեղադրել. մեկը փոխարինվել է նորով, մյուսը` տեղադրել են նոր տեղում: Արդյունքում` մոտ 0.15 հա ...

ԱՆՑԱԿՑՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԴԱՍԵՐ

01 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով միջոցառումների շարք է անցկացվել Արագածոտնի մարզում։ «Բանակ-կրթություն–մշակույթ» եռակողմ համաձայնագրի շարջանակներում ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցներն ու Ն զորամասի զինծառայողները սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Աշտարակի և Սասունիկ համայնքի Արցախյան ազատամարտի զոհվածների պանթեոններում, եկեղեցի Կարմրավոր և Վանի 1915 թ. հերոսամարտի հուշարձանների տարածքներում։ Մաքրման աշխատանքներին զուգահեռ մարզային ...

ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ

001 Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա` ապրիլի 18-ի առիթով, ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Վանի 1915 թ. հերոսամարտի հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.1.27/ տարածքում: Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Աշտարակ քաղաքի արևմտյան եզրին, Աշտարակ-Թալին մայրուղու ձախ կողմում: [gallery link="file" columns="3" orderby="title"]

ԲԱՑ ԴԱՍ ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

20161122_140027 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության նախաձեռնությամբ Օհանավան համայնքի Հովհաննավանք վանական համալիրում /պետ ցուցիչ՝ 2.112.17/ անցկացվել է պատմաճանաչողական բաց դաս` նվիրված վանական համալիրի Սուրբ Կարապետ կաթողիկե եկեղեցու /2.112.17.1/ հիմնադրման 800 ամյակին: Բաց դասին ներկա են եղել Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի ...