ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն > Հուշարձաններ

ՍՈՒՐԲ ՄԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ

01 Արագածոտնի մարզ, պետ. ցուցիչ՝ 2.1.17. Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Համաձայն եկեղեցու աղոթասրահում պահպանված արձանագրության՝ կառուցվել է 1281 թվականին Գրիգոր վարդապետի առաջնորդության օրոք: Եկեղեցին կառուցվել է դարչնագույն տուֆ քարից, պատկանում է ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հիմքով, գմբեթավոր-սրահ տիպի եկեղեցիների շարքին: Աղոթասրահի արևելյան` ավագ խորանի երկու կողմերում, տեղադրված են կրկնահարկ ավանդատներ, իսկ արևմտյան կողմի ...

ՔԱՐԱՎԱՆԱՏՆԵՐ

քարավանատներ Պետ. ցուցիչ 2.3.12, պետ. ցուցիչ 2.22.16, պետ. ցուցիչ 2.18.6. Արագածոտնի մարզի պատմական բնակավայրերում, ճանապարհների ուղղությամբ պահպանվել են աշխարհիկ շենքերի մաս կազմող քարավանատներ, որոնք իրենց ճարտարապետաշինարարական կառուցվածքով ուրույն տեղ ունեն հայկական պատմաճարտարապետական հուշարձանների շարքում: Դեռևս հնագույն ժամանակներից Հայաստանը իր բնական դիրքի շնորհիվ հանդիսացել է քարավանային և առևտրական ճանապարհների խաչմերուկ` միմյանց կապելով արևմուտքն ու արևելքը: Դրանով ...

Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Պետ. Ցուցիչ` 2.108.1.3. Գտնվում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք` բլրի հարավային ստորոտին, որտեղ մինչ օրս պահպանվել են Ք.ա. 2-1 հազ. ամրոց-բնակատեղիի կառույցների մնացորդները: Համաձայն հիշատակությունների, պեղումներից հայտնաբերված արձանագրությունների և վիմագրությունների` հուշարձանն թվագրվում է V-XVII դարերով: Հուշարձան-համալիրն իր մեջ ընդգրկում է ս. Սարգիս եկեղեցին, որը կառուցվել է V դարում, իսկ ...

ԱՂՁՔ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԱՂՁՔ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Պետ ցուցիչ` 2.8.1. Կառուցվել է IV դարում և գտնվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում: Իր մեջ ներառում է Արշակունյաց թագավորների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, հուշասյուներին ու խաչքարերին պատկանող բեկորներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ: Համաձայն V դարի հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի վկայության` 364 թ. հայ-պարսկական պատերազմի ժամանակ պարսից զորքերը պետականության գաղափարը ազգային գիտակցությունից արմատախիլ անելու ...

ԾԻՐԱՆԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Astarak 16. ekexeci Ciranavor Պետ. Ցուցիչ` 2.1.2.16. Վաղ քրիստոնեական շրջանի եռանավ բազիլիկ եկեղեցիների շարքում Ծիրանավոր եկեղեցին հայ ճարտարապետական մտքի կարևորագույն հուշարձաններից մեկն է հանդիսանում: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Հիմնադրման վերաբերյալ մատենագրական, վիմագրական աղբյուրները մեզ հստակ որևէ տվյալ չեն հաղորդում մինչդեռ, ճարտարապետաշինարարական և հորինվածքային առանձնահատկություններից ելնելով, ուսումնասիրողները այն թվագրում են IV-V դարերով: Համաձայն գոյություն ունեցող տվյալների` ...