ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն > Հուշարձաններ

Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ՄԵՍՐՈՊ  ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ ՀՀ Արագածոտնի մարզ գ. Օշական պետ. ցուցիչ 2.113.22. Հայաստանի ճանաչված եկեղեցիներից է: Հուշարձանը գտնվում է Օշական գյուղում, կառուցվել է 1873-1879 թթ. Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից, հայ ժողովրդի մեծագույն երախտավոր Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: Դամբարան. Գտնվում է եկեղեցու ավագ խորանի տակ: Կառուցվել է 440 թ. Վահան Ամատունու կողմից: Ուղղանկյուն թաղածածկ խուց է արևելյան կողմից խորշով, արևմտյանից` բացվածքով, ...

ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ

ԶՈՎՈՒՆԻ  ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ  ՀՈՒՇԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ Արագածոտնի մարզ գ. Ջրամբար պետ. ցուցիչ՝ 2.91.2   Ապարանի ջրամբարի ձախ ափին է գտնվում վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբը, որը բաղկացած է Թուխ Մանուկ, Ս. Վարդան, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցիներից և քառակող կոթողներից: 1962-1967 թթ. ջրամբարի շինարարության պատճառով Թուխ Մանուկ և Ս. Վարդան եկեղեցիները տեղափոխվել են գյուղի արևելյան եզրի՝ «Խաչեր» կոչվող բարձունքի վրա, իսկ Ս. Պողոս -Պետրոս եկեղեցին մնացել է ...

ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ՝ ՔԱՐԵ ԴՌՆԵՐՈՎ

ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ՝ ՔԱՐԵ  ԴՌՆԵՐՈՎ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ՝ ՔԱՐԵ ԴՌՆԵՐՈՎ Արագածոտնի մարզ գ. Աղձք, պետ. ցուցիչ՝ 2.8.8 գ. Կոշ, պետ. ցուցիչ՝ 2.61.16 գ. Ուջան, պետ. ցուցիչ՝ 2.109.13   Հայաստանում քարե դռներով քարանձավներ հանդիպում են Արագած լեռան հարավային լանջի ձորերում՝ Աղձք (Աղցք), Ուջան, Վերին Սասունիկ, Ավան, Բազմաղբյուր, Լեռնարոտ համայնքների սահմաններում: Դրանք վաղմիջնադարյան և ուշմիջնադարյան հուշարձաններ են, որոնք գիտականորեն քիչ են ուսումնասիրված: Հիմնականում կառուցվել են արդեն ձևավորված քարանձավներում ...

ԿԱՄՈՒՐՋ

ԿԱՄՈՒՐՋ ԿԱՄՈՒՐՋ Արագածոտնի մարզ ք. Աշտարակ պետ. ցուցիչ՝ 2.1.20   Քասաղ գետի վրա կառուցված կամուրջը հայ միջնադարյան կամրջաշինության նշանավոր կառույցներից է: Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայության, կամուրջը կառուցել է Մոծակենց Մահտեսի խոջա Գրիգորը 1664 թ., որի մասին արձանագրությունը փորագրվել է կամրջի միջին և մեծ կամարների միջև, ճակատային պատին (այժմ՝ սվաղված): Աշտարակի կամուրջը իր չափերով Հայաստանի մեծ կամուրջներից է (երկարությունը՝ ...

ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՔԱՍԱՂԻ  ԲԱԶԻԼԻԿ  ԵԿԵՂԵՑԱԿԱՆ  ՀԱՄԱԼԻՐ ՔԱՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Արագածոտնի մարզ ք. Ապարան պետ. ցուցիչ` 2.2.2   Վաղքրիստոնեական հայկական ճարտարապետության այս նշանավոր հուշարձանը գտնվում է Ապարան քաղաքի կենտրոնում: Ենթադրվում է, որ IV-V դդ. եղել է Արշակունիների ապարանքի արքունի աղոթատեղին: Համալիրի մեջ մտել են գլխավոր և հնագույն Ս. Խաչ եկեղեցին, հետագայում կառուցված սյունասրահը և միանավ բազիլիկ եկեղեցին: Ս. Խաչ եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, եռանավ բազիլիկ է, որի ...