ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն > Հուշարձաններ

ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ)

ԱՐՈՒՃԻ  Ս.  ԳՐԻԳՈՐ  ԵԿԵՂԵՑԻ  (ԱՐՈՒՃԻ  ՏԱՃԱՐ) ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ) Արագածոտնի մարզ գ. Արուճ պետ. ցուցիչ` 2.22.8.2   Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից Արուճի տաճարը գտնվում է գյուղի արևելյան մասում: Ըստ մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության, Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին: ...

Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ԳԵՎՈՐԳ  ԵԿԵՂԵՑԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ Արագածոտնի մարզ գ. Գառնահովիտ պետ. ցուցիչ` 2.29.8   Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ, հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող՝ Գառնահովիտ գյուղի Ս. Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.: Կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան կառույց է: Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավական լայն են: Աղոթասրահի չորս անկյուններում տեղադրված են հավասարաչափ, քառակուսի հատակագծով ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և ...

ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ  ՎԱՆԱԿԱՆ   ՀԱՄԱԼԻՐ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Արագածոտնի մարզ գ. Երնջատափ պետ. ցուցիչ` 2.63.2   Հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է: Գտնվում է Երնջատափ և Հարթավան գյուղերի միջնամասում, Քասաղի կիրճում, գետի աջակողմյան եռանկյունաձև բարձր բլրի վրա: Կառուցվել է V-XIII դդ.: Համալիրը բաղկացած է Ս. Աստվածածին, Ս. Նշան եկեղեցիներից և գավթից: Ս. Աստվածածին եկեղեցին համալիրի հնագույն կառույցն է: Միանավ, թաղածածկ, V դ. բազիլիկ ...

Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Ս.  ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԵԿԵՂԵՑԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ Արագածոտնի մարզ գ. Մաստարա պետ. ցուցիչ` 2.69.8   Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության առավել ուշագրավ և ինքնատիպ եկեղեցիներից է Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում: Ըստ հարավային և արևմտյան ճակատների շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցել է Գրիգորաս վանականը VII դ.: Եկեղեցու թվագրման հետ կապված կան տարբեր տեսակետներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ տվյալ արձանագրությունը ...

Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ (ԳՐԻԳՈՐԱՇԵՆ)

Ս.  ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԵԿԵՂԵՑԻ   (ԳՐԻԳՈՐԱՇԵՆ) Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ (ԳՐԻԳՈՐԱՇԵՆ) Արագածոտնի մարզ գ. Արագած պետ. ցուցիչ` 2.16.1.   Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության կոթողներից մեկը` Ս. Երրորդություն եկեղեցին, գտնվում է Թալինի տարածաշրջանի Արագած գյուղից մոտ 5 կմ արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության հիման վրա եկեղեցին թվագրվում է VI դ.: Պատկանում է կենտրոնագմբեթ, բազմախորան եկեղեցիների տիպին: Ունի արտաքուստ բազմանիստ 6 պայտաձև ...