ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն > Նորություններ

ԲԱՑ ԴԱՍ ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

20161122_140027 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության նախաձեռնությամբ Օհանավան համայնքի Հովհաննավանք վանական համալիրում /պետ ցուցիչ՝ 2.112.17/ անցկացվել է պատմաճանաչողական բաց դաս` նվիրված վանական համալիրի Սուրբ Կարապետ կաթողիկե եկեղեցու /2.112.17.1/ հիմնադրման 800 ամյակին: Բաց դասին ներկա են եղել Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի ...

ԲԱՑ ԴԱՍ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԱՂՁՔ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

01 Աղձք պատմաճարտարապետական հուշարձան համալիրը (պետ ցուցիչ` 2.8.1) կառուցվել է IV դարում և գտնվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում: Իր մեջ ներառում է Արշակունյաց թագավորների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, հուշասյուներին ու խաչքարերին պատկանող բեկորներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ: Համաձայն հինգերորդ դարի հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի վկայության ...

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ

13569893_1172028909515989_837487884_o Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Թանգարանային գործ և հուշարձանների պահպանության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներն իրենց ամառային ուսումնաճանաչողական պրակտիկայի շրջանակներում այցելել են «Մեծամոր» պատմահնագիտական, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններ, այնուհետև՝ ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ: Ուսանողներն այցելել են նախ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ վարիչի՝ Արտավազդ Զաքյանի անցկացրած դասախոսություն-էքսկուրսիայի միջոցով ...

ԱՐՏԱՎԱԶԴԻԿ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ ՊԵՏՔ Է ԲԵՐՎԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ

02 2014թ. Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող հանրապետական նշանակության V-VII դ. «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում ինքնակամ շինություններ են կառուցվել, որոնք ոչ միայն խաթարել են հուշարձանի տեսքը, այլև զգալի վնաս հասցրել: Եկեղեցու պահպանական գոտու տարածքով անցկացվել է ջրագիծ, որից արտահոսած ջրերի հետևանքով պեղման գոտին վերածվել է ճահճուտի, որտեղից էլ ջուրը հոսում է դեպի ...

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԱՐՏԱՎԱԶԴԻԿ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԸ

001 2014թ. Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող հանրապետական նշանակության «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում ինքնակամ շինություններ են կառուցվել: Հուշարձանի տարածքում անօրինական գործողություններ իրականացնողներն անհաղորդ էին մնացել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության բազմաթիվ նախազգուշացումներին: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` պետական սեփականություն համարվող հողի նկատմամբ ...