ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն > Նորություններ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ

13569893_1172028909515989_837487884_o Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Թանգարանային գործ և հուշարձանների պահպանության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներն իրենց ամառային ուսումնաճանաչողական պրակտիկայի շրջանակներում այցելել են «Մեծամոր» պատմահնագիտական, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններ, այնուհետև՝ ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ: Ուսանողներն այցելել են նախ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ վարիչի՝ Արտավազդ Զաքյանի անցկացրած դասախոսություն-էքսկուրսիայի միջոցով ...

ԱՐՏԱՎԱԶԴԻԿ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ ՊԵՏՔ Է ԲԵՐՎԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ

02 2014թ. Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող հանրապետական նշանակության V-VII դ. «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում ինքնակամ շինություններ են կառուցվել, որոնք ոչ միայն խաթարել են հուշարձանի տեսքը, այլև զգալի վնաս հասցրել: Եկեղեցու պահպանական գոտու տարածքով անցկացվել է ջրագիծ, որից արտահոսած ջրերի հետևանքով պեղման գոտին վերածվել է ճահճուտի, որտեղից էլ ջուրը հոսում է դեպի ...

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԱՐՏԱՎԱԶԴԻԿ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԸ

001 2014թ. Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող հանրապետական նշանակության «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում ինքնակամ շինություններ են կառուցվել: Հուշարձանի տարածքում անօրինական գործողություններ իրականացնողներն անհաղորդ էին մնացել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության բազմաթիվ նախազգուշացումներին: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` պետական սեփականություն համարվող հողի նկատմամբ ...

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԱՄՐՈՑ «ԻՆԱՔԼՈՒ ԴԱՐ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

04 Հուշարձանի նկատմամբ իրավախախտման հերթական փաստն է արձանագրվել Արագածոտնի մարզում: Տարեսկզբից սա երրորդ դեպքն է ( նախորդ երկուսը՝ Ոսկեվազ համայնքի «Ամրոցի համալիր Ախթամիր» /պետ ցուցիչ՝ 2.87.1/ և Օհանավան համայնքի «Հովհաննավանք վանական համալիր» /պետ ցուցիչ՝ 2.112.17/ հանրապետական նշանակության հուշարձանների տարածքներում): «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատուները ...

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԱԳԱԾՏՈՆԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

2 ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության նախաձեռնությամբ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացված «Արագածոտնի պատմամշակութային հուշարձանների պահպանումն ու ճանաչումը» խորագրով բաց դասի ընթացքում մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը և տեղակալ Տարոն Մանուկյանը կարդացել են «Արագածոտն մարզի ամրաշեները» թեմայով դասախոսություն: Այն հետաքրքիր տեղեկություններ է ներառել Աշտարակի ճանաչված հուշարձանների ՝ մասնավորապես Սուրբ Աստվածածին «Կարմրավոր» (պետ. ցուցիչ՝ 2.1.15.), «Ծիրանավոր» ...