ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն > Նորություններ

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

լազարավան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դեռևս 2012թ. հոկտեմբերի 16-ին հաղորդում է ուղարկել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին` ահազանգելով Քաղաքատեղի «Լազարավան» հանրապետական նշանակության հուշարձանի /պետ. ցուցիչ` 2.68.2./ տարածքում իրականացված ապօրինի հողաշինարարական աշխատանքների մասին: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ...

ԱՐՏԱՎԱԶԴԻԿ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ` ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

Արտավազդիկ 2014թ. ինքնակամ կառուցապատման /տաղավարի, էլեկտրական սյան տեղադրում, ցայտաղբյուրի կառուցում/ աշխատանքներ էին իրականացվել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող Արտավազդիկ կիսավեր եկեղեցու /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում: Անօրինական գործողություններ իրականացնողներն անհաղորդ էին մնացել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության բազմաթիվ նախազգուշացումներին: ...

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Ցեղասպանության 100-րդ  տարելիցին  նվիրված  միջոցառումներ Կոտաքի  մարզում «Հիշողություն և պահանջատիրություն» խորագրով Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզում: Չարենցավանի ենթաշրջանի Ալափարսի միջնակարգ դպրոցում համայնքի, Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության և կրթօջախի նախաձեռնությամբ նշվել է «Վարդանանց զորավարների» օրը: Պատմական ակնարկներն ուղեկցվել են թեմատիկ լուսանկարների ցուցադրությամբ: Ապա մասնակիցները երթով ...

ԲԱՑ ԴԱՍ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

Բաց  դաս՝  Արագածոտնի  մարզում Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ Ուջան գյուղի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցում «Արագածոտնի պատմամշակութային հուշարձանների պահպանումն ու ճանաչումը» խորագիրը կրող «Արագածոտնի մարզի ամրաշեները» թեմայով բաց դաս է անցկացվել բարձր դասարանների աշակերտների համար: Ուշադրության կենտրոնում են եղել մարզի հայտնի հուշարձանները՝ ...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՄՊ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Խորհրդակցություն`  ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային բաժինների և մարզային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ, ս.թ. հունվարի 16-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում հանձնարարվել էր տարեկան աշխատանքային պլանում ներառել ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներ: Ի կատարումն տնօրինության ...