ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն

ՏԵՂԵՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՏԵՂԵՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՏԵՂԵՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Արագածոտնի մարզ գ. Տեղեր պետ. ցուցիչ` 2.106.3 Գտնվում է Բյուրականից հյուսիս, Տեղեր գյուղում, անդնդախոր կիրճի աջափնյա եզրին: Ըստ գավթի արևմտյան մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրության`վանքը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը` Մամախաթունը, 1213-1232 թթ.: Վանքի ճարտարապետն է Աղբայրիկ վարդպետը: Հուշարձանը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից է: Բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց ...

ԿԱՐՄՐԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

ԿԱՐՄՐԱՎՈՐ  Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ  ԵԿԵՂԵՑԻ ԿԱՐՄՐԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ Արագածոտնի մարզ ք. Աշտարակ պետ. ցուցիչ` 2.1.15 Կարմրավոր Ս. Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքի հյուսիսարևելյան կողմում, հին Բերդաթաղից ոչ հեռու, բարձր սարալանջի վրա: Փոքրածավալ, ներդաշնակ համաչափություններով սլացիկ շինություն է: Եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ, մատենագրական աղբյուրներում ևս որևէ հիշատակություն չկա: Կառուցվածքային հորինվածքով և ճարտարապետական մանրամասերով VII դ. կառույց է, որը ...

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ Արագածոտնի մարզ գ. Սաղմոսավան պետ. ցուցիչ` 2.93.4 Գտնվում է Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է XIII դ. Առաջին կեսին: Համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից: Ս. Սիոն եկեղեցի -համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառուցել է ...

«ՀԱՎԱՏԻ ԿՅԱՆՔԸ. ՈՒՇԻ». ԱՆԴՐԱԴԱՐՁ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻՆ

«Հավատի  կյանքը.  Ուշի».  անդրադարձ վանական համալիրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Երեւանի պետական համալսարանի եւ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի օժանդակությամբ, 2012 թ. նոյեմբերին Արագածոտնի մարզի Ուշի համայնքի հանրակրթական դպրոցում, ճանաչված գիտնականների մասնակցությամբ, կազմակերպվել էր «Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրը» թեմայով գիտաժողով, որի ընթացքում քննարկվել էին «Ուշիի» պահպանմանը եւ ամրակայմանն առնչվող խնդիրները: «Շողակաթ» հեռուստաընկերությունը ...

ՄՐՑՈՒՅԹ- ՎԻԿՏՈՐԻՆԱ՝ ԱՐԱԳՈԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄՐՑՈՒՅԹ- ՎԻԿՏՈՐԻՆԱ՝ ԱՐԱԳՈԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ Նոյեմբերի 19-ին Աշտարակի թիվ 3 հանրակրթական դպրոցում անցկացվեց «Արագածոտնի մարզի պատմամշակութային ժառանգության գիտակներ» մրցույթ-վիկտորինա: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանությաուն ծառայության» ՊՈԱԿ-ը նախատեսել է մարզերում անցկացվող կրթական այս ծրագիրն իրագործել հանրապետության բոլոր մարզերում: Այս մարզը՝ թվով 4-րդն էր: Միջոցառմանը մասնակցում էին Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան հանրակրթական դպրոցի «Իշտար» թիմը և Ապարանի թիվ 2 հանրակրթական ...