ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

լազարավան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դեռևս 2012թ. հոկտեմբերի 16-ին հաղորդում է ուղարկել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին` ահազանգելով Քաղաքատեղի «Լազարավան» հանրապետական նշանակության հուշարձանի /պետ. ցուցիչ` 2.68.2./ տարածքում իրականացված ապօրինի հողաշինարարական աշխատանքների մասին: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ...

ԱՐՏԱՎԱԶԴԻԿ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ` ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

Արտավազդիկ 2014թ. ինքնակամ կառուցապատման /տաղավարի, էլեկտրական սյան տեղադրում, ցայտաղբյուրի կառուցում/ աշխատանքներ էին իրականացվել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող Արտավազդիկ կիսավեր եկեղեցու /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում: Անօրինական գործողություններ իրականացնողներն անհաղորդ էին մնացել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության բազմաթիվ նախազգուշացումներին: ...

ՍՈՒՐԲ ՄԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ

01 Արագածոտնի մարզ, պետ. ցուցիչ՝ 2.1.17. Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Համաձայն եկեղեցու աղոթասրահում պահպանված արձանագրության՝ կառուցվել է 1281 թվականին Գրիգոր վարդապետի առաջնորդության օրոք: Եկեղեցին կառուցվել է դարչնագույն տուֆ քարից, պատկանում է ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հիմքով, գմբեթավոր-սրահ տիպի եկեղեցիների շարքին: Աղոթասրահի արևելյան` ավագ խորանի երկու կողմերում, տեղադրված են կրկնահարկ ավանդատներ, իսկ արևմտյան կողմի ...

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ԲԱՑՎԵԼ Է ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Արագածոտն Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայությունը անկախության տոնը նշում է հուշարձանների տարածքների սանիտարական մաքրությամբ ու պատմամշակութային ժառանգությանը նվիրված ճանաչողական ցուցադրությամբ: Բանակ-մշակույթ համագործակցության շրջանակում, Արագածոտնի մարզի N զորամասի ավելի քան 20 զինծառայողների մասնակցությամբ, սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել Աշտարակ քաղաքի Արցախյան ազատամարտում զոհվածների պանթեոնում, Կարմրավոր և Ս. Մարինե եկեղեցիների, «Վանի 1915 թ. հերոսամարտի» հուշարձանների տարածքներում: Միջոցառումն ...

ՔԱՐԱՎԱՆԱՏՆԵՐ

քարավանատներ Պետ. ցուցիչ 2.3.12, պետ. ցուցիչ 2.22.16, պետ. ցուցիչ 2.18.6. Արագածոտնի մարզի պատմական բնակավայրերում, ճանապարհների ուղղությամբ պահպանվել են աշխարհիկ շենքերի մաս կազմող քարավանատներ, որոնք իրենց ճարտարապետաշինարարական կառուցվածքով ուրույն տեղ ունեն հայկական պատմաճարտարապետական հուշարձանների շարքում: Դեռևս հնագույն ժամանակներից Հայաստանը իր բնական դիրքի շնորհիվ հանդիսացել է քարավանային և առևտրական ճանապարհների խաչմերուկ` միմյանց կապելով արևմուտքն ու արևելքը: Դրանով ...