ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն

Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Պետ. Ցուցիչ` 2.108.1.3. Գտնվում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք` բլրի հարավային ստորոտին, որտեղ մինչ օրս պահպանվել են Ք.ա. 2-1 հազ. ամրոց-բնակատեղիի կառույցների մնացորդները: Համաձայն հիշատակությունների, պեղումներից հայտնաբերված արձանագրությունների և վիմագրությունների` հուշարձանն թվագրվում է V-XVII դարերով: Հուշարձան-համալիրն իր մեջ ընդգրկում է ս. Սարգիս եկեղեցին, որը կառուցվել է V դարում, իսկ ...

ԱՂՁՔ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԱՂՁՔ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Պետ ցուցիչ` 2.8.1. Կառուցվել է IV դարում և գտնվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում: Իր մեջ ներառում է Արշակունյաց թագավորների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, հուշասյուներին ու խաչքարերին պատկանող բեկորներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ: Համաձայն V դարի հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի վկայության` 364 թ. հայ-պարսկական պատերազմի ժամանակ պարսից զորքերը պետականության գաղափարը ազգային գիտակցությունից արմատախիլ անելու ...

ԾԻՐԱՆԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Astarak 16. ekexeci Ciranavor Պետ. Ցուցիչ` 2.1.2.16. Վաղ քրիստոնեական շրջանի եռանավ բազիլիկ եկեղեցիների շարքում Ծիրանավոր եկեղեցին հայ ճարտարապետական մտքի կարևորագույն հուշարձաններից մեկն է հանդիսանում: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Հիմնադրման վերաբերյալ մատենագրական, վիմագրական աղբյուրները մեզ հստակ որևէ տվյալ չեն հաղորդում մինչդեռ, ճարտարապետաշինարարական և հորինվածքային առանձնահատկություններից ելնելով, ուսումնասիրողները այն թվագրում են IV-V դարերով: Համաձայն գոյություն ունեցող տվյալների` ...

Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ՄԵՍՐՈՊ  ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ ՀՀ Արագածոտնի մարզ գ. Օշական պետ. ցուցիչ 2.113.22. Հայաստանի ճանաչված եկեղեցիներից է: Հուշարձանը գտնվում է Օշական գյուղում, կառուցվել է 1873-1879 թթ. Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից, հայ ժողովրդի մեծագույն երախտավոր Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: Դամբարան. Գտնվում է եկեղեցու ավագ խորանի տակ: Կառուցվել է 440 թ. Վահան Ամատունու կողմից: Ուղղանկյուն թաղածածկ խուց է արևելյան կողմից խորշով, արևմտյանից` բացվածքով, ...

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Ցեղասպանության 100-րդ  տարելիցին  նվիրված  միջոցառումներ Կոտաքի  մարզում «Հիշողություն և պահանջատիրություն» խորագրով Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզում: Չարենցավանի ենթաշրջանի Ալափարսի միջնակարգ դպրոցում համայնքի, Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության և կրթօջախի նախաձեռնությամբ նշվել է «Վարդանանց զորավարների» օրը: Պատմական ակնարկներն ուղեկցվել են թեմատիկ լուսանկարների ցուցադրությամբ: Ապա մասնակիցները երթով ...