ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արարատ > Հուշարձաններ

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՍՊԻՏԱԿ ՎԱՆՔ /ԱՂՔԻԼԻՍԱ/ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ՝ 3.46.5./

P1020729 Սպիտակ Վանք գյուղատեղին գտնվում է Արարատի մարզի Լանջանիստ գյուղից 1.5 կմ հյուսիս-արևմուտք: Լքված գյուղատեղին տարածված է Դահնակի լեռների հարավ-արևմտյան փեշերին: Հուշարձանը ներառում է եկեղեցի /պետ. ցուցիչ՝ 3.46.5.1./, եկեղեցու շուրջ սփռված XIII-XVII դդ. գերեզմանոց /պետ. ցուցիչ՝ 3.46.5.1.1./, օժանդակ շինություններ` 4-5 սենյակներից կազմված համալիր: Օժանդակ շինություններն ավերված են: Եկեղեցին կառուցվել է 1301թ., այն ուղղանկյունաձև միանավ ...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՍՈՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Dimitrov, S.Kiril Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից ասորական համայնքը բնակչության թվով երրորդն է՝ եզդիներից և ռուսներից հետո: Մեր երկրում ասորիները բնակություն են հաստատել 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո: Ասորական 100 ընտանիք դիմել է Ցարական Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանում բնակվելու խնդրանքով: Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվելով Արևելյան Հայաստան, հաստատվել են Երևանի նահանգում, ներկայիս Արարատի մարզի ...

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԿԱԹՈՂԻԿԵ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 3.53.1.2.2/

IMG_0015 Մայրաքաղաք Դվինի պատմաճարտարապետական կառույցների շարքում իր բացառիկ տեղն է զբաղեցնում կաթողիկոսական պալատից հարավ գտնվող Ս. Գրիգոր (Կաթողիկե) եկեղեցին: Այն վաղ միջնադարյան եռանավ բազիլիկ կառույց է: Հուշարձանը մասնակի ավերված է: Պահպանվել են արևմտյան, հարավային և հյուսիսային պատերը: Խաչիկ վարդապետ Դադյանի գլխավորությամբ 1907թ. հուշարձանը մասնակիորեն պեղվել է, իսկ 1937-50 թթ. ընթացքում կազմակերպվել են կանոնավոր պեղումներ, որի արդյունքում ...

ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔ. ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

3.12. Այնթապ գյուղը գտնվում է Երևան-Արտաշատ խճուղու վրա, Երևանից 2 կմ հյուսիս-արևելք: Գյուղը վերաշինվել է 1830-ական թվականներին, Խոյից գաղթած բնակիչների կողմից: Մինչ Այնթապ վերանվանվելը (1970թ.) բնակավայրը հայտնի է եղել Նորագեղ, Բեյբուդաբադ, Թազագյուղ տեղանուններով: Ակնհայտ է, որ բնակավայրը վերանվանվել է Այնթապ` ի հիշատակ Կիլիկիայի համանուն քաղաքի: Խորհրդային շրջանում բնակավայրն աչքի էր ընկնում իր քարքարոտ շրջակայքով և բնակիչների ...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, ԱՅԳԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

01 Այգավան համայնքը գտնվում է Արարատի մարզկենտրոն Արտաշատից 12 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 840 մ: Նախկինում ունեցել է Այգեվան, Ռեհանլու անունները, իսկ 1946թ. վերանվանվել է Այգավան: Թեպետ հիմնադրման տարեթիվ համարվում է 1828 թվականը, սակայն գյուղի վարչական տարածքի հյուսիսարևմտյան եզրին գտնվող Ք.ա. III հզմ. թվագրվող «ԲՆԱԿԱՏԵՂԻ ԱՅԳԱՎԱՆ» /պետ. ցուցիչ՝ 3.8.1./ հանրապետական նշանակության ...