ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արարատ > Հուշարձաններ

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ԿԱՐԱԿՈՅՈՒՆ» /ՍԵՎ ՈՉԽԱՐ/

karakoyun Արարատի մարզ, գ. Այգավան, պետ. ցուցիչ` 3.8.2. Վեդի գետի աջ գետահովտի ձորակներով կտրված սարահարթի վրա է տարածվում «Կարակոյուն» կամ «Սև ոչխար» գյուղատեղին: Գյուղատեղին Ուրծ գավառի հինավուրց բնակավայրերից է: Գյուղատեղիի հուշարձանները թվագրվում են IX-XVII դդ.: Պահպանված հուշարձանների ուսումնասիրությունը հաստատապես հիմք է տալիս պնդելու, որ բնակավայրը հանդիսացել է գավառի ամենաերկարակյաց և մարդաշատ գյուղերից մեկը: ...

ՈՒՐՑԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ /ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ/

Ուրցաձոր Ուրցաձոր գյուղը գտնվում է Արտաշատ մարզկենտրոնից 26 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին, այն նախկինում ունեցել է Չիման, Ուրխաձոր անունները: Ուրցաձոր անվանվել է 1978 թվականին: Ուրցաձորը շրջափակված է Դահնակի, Երանոսի և Ուրծի լեռներով: Բնակավայրը առաջին անգամ հիշատակվել է V դարի պատմիչներ` Եղիշեի և Ղազար Փարպեցու կողմից: Եղիշեն նշել է, որ ...

ԴՎԻՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ

SP_A0440 Հայոց Խոսրով Գ Կոտակ թագավորը IV դարի 30-ական թվականներին հիմնադրեց Դվին մայրաքաղաքը, այն կարճ ժամանակում վերածվեց միջնադարյան ծաղկուն քաղաքի: Դառնալով երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն` Դվինի դերը հասարակական կյանքում նկատելիորեն մեծացավ, երբ հայոց կաթղիկոս Գյուտ Ա-ն 470թ. Վաղարշապատից այստեղ տեղափոխեց կաթողիկոսարանը: Դրա համար քաղաքի կենտրոնական թաղում, եռանավ եկեղեցու մոտ, կառուցվեցին ...

ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

զանգակատուն Արարատի մարզ, պետ. ցուցիչ` 3.43.9 Արարատի մարզի Զանգակատուն գյուղը գտնվում է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա, մարզկենտրոնից 56 կմ դեպի հարավ-արևելք: Զանգակատունը (նախկինում` Սովետաշեն, Չանախչի) սփռված է Արաքս գետի ձախակողմյան վտակ Արածո գետի ձախ ափին, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին, բարձրաբերձ լեռներով շրջապատված, ծովի մակերևույթից 1700 մ բարձրության վրա: Վաղ ժամանակներից այս վայրերը հայոց Շարուր գավառի լեռնամասերն էին` ...

ԱՂՋՈՑ / ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 3.99.1./ ԵՎ ԳԼԱՆ / 3.98.7./ ԳՅՈՒՂԱՏԵՂԻՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Աղջոց / պետ. ցուցիչ` 3.99.1./  և  Գլան / 3.98.7./  գյուղատեղիների  հուշարձանները Աղջոց գյուղատեղին գտնվում է Գառնիից 5-6 կմ հարավ-արևելք, Թառանիստ լեռնաշղթայի արևմտյան լեռնաճյուղի ստորոտին, Սևկաջուր գետի բարձրադիր ափին, Հավուց թառի և Գլան գյուղերի միջև, Արարատի մարզի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերում: Որպես գյուղատեղի այն հիշատակվում է X-XVIII դդ. ընթացքում` իր մեջ ներառելով Ս. Ստեփանոս վանական համալիրը /պետ. ցուցիչ` ...