ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արարատ > Հուշարձաններ

ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Արարատ գյուղի հուշարձանները Արարատի մարզի Արարատ գյուղը գտնվում է Երևան-Երասխ մայրուղու վրա` մարզկենտրոն Արտաշատից 20 կմ հարավ-արևելք: Գյուղը Հայաստանի հին բնակավայրերից է, որի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. II-I հազ. ամրոցի մնացորդներ: Հնում ունեցել է Դավալու, Դավալի, Դևրլի անվանումները, որը բառացիորեն նշանակում է «ուղտի տեղ»: Գյուղը հիմնադրվել է 1828-29թթ. Պարսկաստանի Մակու, Սալմաստ, Ասլանիկ, Դիրիշիկ, Զևաջուկ բնակավայրերից ներգաղթած հայերի ...

ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Վեդի քաղաքի հուշարձաններ Վեդի քաղաքը գտնվում է Արարատի մարզում` Երևան-Մեղրի, Երևան-Արցախ միջպետական ճանապարհից 8 կմ արևելք, Երևանից 45 կմ հարավ, Վեդի գետի ստորին հոսանքում: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում բնակավայրը ունեցել է հետևյալ անունները` Վիթի, Վետի, Բոյուք Վեդի: Առաջին անգամ բնակավայրը Վեդի անունով հիշատակվել է XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» աշխատության մեջ: Սյունյաց ...

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ` «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

1 «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, Փոքր Վեդի գյուղից 37 կմ արևելք, Վեդի գետի վերին հոսանքի շրջանում, անտառապատ լեռնային վայրում, տեղակայված է ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ԳՅՈԼՋՂԵՆ» /պետ. ցուցիչ` 3.96.2./: Գյուղատեղին հիշատակվում է նաև Ջղուն, Ջղոնա, Ջղին Գյոլ անուններով: Մատենագրական տվյալներ գյուղատեղիի մասին չեն պահպանվել: Գյուղատեղիում կա երկու գերեզմանոց: Առաջինը` գյուղատեղիից կես կիլոմետր հյուսիս պահպանված ...

ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ 3.98/

Խոսրովի արգելոց /պետ. ցուցիչ 3.98/ Հայոց Խոսրով 3-րդ արքան, որը հայտնի է նաև Կոտակ անունով (իր կարճահասակության պատճառով էր ստացել այդ անունը), իր գահակալության տարիների ընթացքում (330-338 թթ.) երկրի ներքին կյանքում նախաձեռնեց մի շարք կարևոր բարեփոխումներ: Ինչպես գիտենք, չափազանց կարևոր նշանակություն ուներ Դվին մայրաքաղաքի հիմնադրումը, որից հետո, չբավարարվելով քաղաքաշինության զարգացմամբ, որոշեց նաև հիմնել արքունի որսատեղի` հրամայելով անտառը լցնել կենդանիներով: Այս ...

ԴՎԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՊԱԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

55 Դվին մայրաքաղաքը հիմնադրվել է Հայոց Խոսրով Գ Կոտակ արքայի գահակալության տարիներին (330-338 թթ.): Այն կարճ ժամանակահատվածում դառնում է ոչ միայն Հայաստանի քաղաքական և տնտեսական նշանավոր կենտրոններից մեկը, այլև միջազգային տարանցիկ առևտրի խաչմերուկ: Այս հանգամանքով է առաջին հերթին պայմանավորված եղել արհեստների և առևտրի կտրուկ վերելքը: Արհեստներից հատկապես զարգացած էին դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, ...