ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արարատ > Հուշարձաններ

ՊԱԼԱՏ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Գ. ՀՆԱԲԵՐԴ ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 3.53.1.2.4.

dvin Միջնադարյան Հայաստանի նշանավոր կենտրոններից է մայրաքաղաք Դվինը, որը հիմնադրվել է հայոց Խոսրով Կոտակ արքայի օրոք /330-ական թվականներին/: Քաղաքը կարճ ժամանակահատվածում դարձել է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի զարկերակը: Իսկ 5-րդ դարում /470թ./ Վաղարշապատից այստեղ է տեղափոխվել կաթողիկոսարանը «…շինեն նորին քարամբք զմեծ եկեղեցին զՍուրբ Գրիգորն ի բլուր տեղւոջն /Դվինում/, եւ փոխեն անդ զկաթողիկոսն ...

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ Արարատի մարզ գ. Արևշատ պետ. ցուցիչ՝ 3.21.3   Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Արևշատ գյուղում՝ նախկին համանուն եկեղեցու հիմքերի վրա: Հին, 1890 թ. կառուցված աղյուսաշեն, բազիլիկ եկեղեցին փակվել է 1937 թ., հետագա տարիների ընթացքում խոնարհվել է և վերածվել ավերակների: 2006 թ. ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի նախագծով և բարերար Սամվել Դավթյանի օժանդակությամբ ավարտվել է տուֆակերտ, ուղղանկյուն ...

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ս.  ԱՍՏՎԱԾԱԾԻՆ  ԵԿԵՂԵՑԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ Արարատի մարզ գ. Դալար պետ. ցուցիչ՝ 3.32.1   Դալար գյուղի կենտրոնական մասում, գինու գործարանի տարածքում է գտնվում Ս. Աստվածածին եկեղեցին, որն, ըստ բարավորի վրայի արձանագրության, կառուցվել է 1890 թ. և նորոգվել 1894 թ.՝ տեղաբնակների միջոցներով: Ուղղանկյուն հատակագծով, եռանավ բազիլիկ կառույց է՝ երկու կողմից կից ավանդատներով և արևելյան կողմում կիսաշրջան խորանով: Կառուցված է կարմիր և ...

ԲԱՅԲՈՒՐԴ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ

ԲԱՅԲՈՒՐԴ  ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ԲԱՅԲՈՒՐԴ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ Արարատի մարզ Խոսրովի արգելոց պետ. ցուցիչ՝ 3.98.5   Խոսրովի արգելոցում, Միլի գետի Աղջո ու Գլան վտակների միախառնման տեղում պահպանվել են վաղ միջնադարյան Բայբուրդ բնակատեղիի հետքերը: Պատմական ու մատենագիտական տեղեկություններ գյուղատեղիի մասին չեն պահպանվել: Թերևս միակ հիշատակությունը տալիս է XIX դ. պատմաբան, բանասեր և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանը, ում կարծիքով՝ գյուղատեղիի անունը պետք է ծագած լինի Բաբերդ անունից: Գյուղատեղիի ...

ԴԱՄԲԱՐԱՆ

ԴԱՄԲԱՐԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ Արարատի մարզ գ. Արգավանդ պետ. ցուցիչ՝ 3.18.1   Արգավանդ գյուղում պահպանվել է ՀՀ տարածքում հաշվառված մահմեդական հուշարձաններից մեկը՝ XV դ. կառուցված, թուրքմեն ամիրա Փիր Հուսեյնի հոր՝ Ամիր Սաադի դամբարանը: Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և մահմեդական ճարտարապետական տարրերի սինթեզ է: Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից: Դամբարանի ճակատային ...