ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արարատ > Նորություններ

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ԿԱՐԱԿՈՅՈՒՆ» /ՍԵՎ ՈՉԽԱՐ/

karakoyun Արարատի մարզ, գ. Այգավան, պետ. ցուցիչ` 3.8.2. Վեդի գետի աջ գետահովտի ձորակներով կտրված սարահարթի վրա է տարածվում «Կարակոյուն» կամ «Սև ոչխար» գյուղատեղին: Գյուղատեղին Ուրծ գավառի հինավուրց բնակավայրերից է: Գյուղատեղիի հուշարձանները թվագրվում են IX-XVII դդ.: Պահպանված հուշարձանների ուսումնասիրությունը հաստատապես հիմք է տալիս պնդելու, որ բնակավայրը հանդիսացել է գավառի ամենաերկարակյաց և մարդաշատ գյուղերից մեկը: ...

ՈՒՐՑԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ /ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ/

Ուրցաձոր Ուրցաձոր գյուղը գտնվում է Արտաշատ մարզկենտրոնից 26 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին, այն նախկինում ունեցել է Չիման, Ուրխաձոր անունները: Ուրցաձոր անվանվել է 1978 թվականին: Ուրցաձորը շրջափակված է Դահնակի, Երանոսի և Ուրծի լեռներով: Բնակավայրը առաջին անգամ հիշատակվել է V դարի պատմիչներ` Եղիշեի և Ղազար Փարպեցու կողմից: Եղիշեն նշել է, որ ...

ՄՐՑՈՒՅԹ-ՎԻԿՏՈՐԻՆԱ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

վիկտորինա-մրցույթ Արարատի ՊՄՊ մարզային ծառայությունը, «Ճանաչենք մեր մարզի մշակույթն ու պատմությունը» խորագիրը կրող, «Արարատի մարզի պատմամշակութային ժառանգության գիտակներ» թեմայով կրթամշակութային մրցույթ-վիկտորինա է անցկացրել Ոսկետափ համայնքի դպրոցների թիմերի միջև: Մրցույթ-վիկտորինան նախանշված էր աշխատանքային ծրագրով և սուբսիդիայի պայմանագրով: Ս. Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի «Արարատ» և թիվ 2 ավագ դպրոցի «Հայասա» թիմերից յուրաքանչյուրը բաղկացած է եղել 9-րդ ...

ՈՍԿԵՏԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ

ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ Նոյեմբերի վերջին տասնօրյակում Արարատի մարզի Ոսկետափ համայնքի դպրոցների միջև կանցկացվի գիտաճանաչողական վիկտորինա-մրցույթ՝ նվիրված մարզի պատմությանը, մշակույթին և հուշարձաններին: Այդ համատեքստում, ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը և տեղակալ Անահիտ Դալլաքյանը Ոսկետափ համայնքի ավագ, ինչպես նաև միջնակարգ դպրոցներում անցկացրել են բաց դասեր՝ նվիրված Արարատի մարզի պատմությանն ու հուշարձաններին, ցուցադրվել է հուշարձաններին նվիրված ...

ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

IMG_1795[1] Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին անդրադարձել են նաև Արարատի մարզում: ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ «Հիշատակի ժառանգություն» խորագրով բաց դաս է անցկացվել Ուրցաձոր համայնքի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանցիների համար: Բաց դասի ընթացքում Արարատի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանն աշակերտներին ներկայացրել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին՝ ընդգծելով որ այս ...