ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արարատ

ԿԱՔԱՎԱԲԵՐԴ

ԿԱՔԱՎԱԲԵՐԴ ԿԱՔԱՎԱԲԵՐԴ Արարատի մարզ Խոսրովի արգելոց պետ. ցուցիչ` 3.98.6.1   Գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում, Ազատ գետի աջ ափին, պատմական Մազազ գավառի Բերդատակ լքված բնակավայրի մոտ: Կոչվում է նաև Թաթուլի, Գեղի կամ Քեղի բերդ: Կաքավաբերդ միջնադարյան ամրոցի մասին հիշատակել է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-X դդ.)` որպես Բագրատունիների տոհմական տիրույթի: XI դ. Կաքավաբերդ ամրոցը անցել է Պահլավունիների, իսկ XII-XIII դդ.` ...

ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ

ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ Արարատի մարզ գ. Լուսառատ պետ. ցուցիչ` 3.49.2.   Գտնվում է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավարևելք, Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում: Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ. թ. ա. II - մ. թ. IV դդ.): Կառուցել է Հայոց Արտաշես I թագավորը մ. թ. ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն`Արտաքսատա): ...

ԴՎԻՆ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ

ԴՎԻՆ    ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԴՎԻՆ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ Արարատի մարզ գ. Հնաբերդ պետ. ցուցիչ` 3.53.1   Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է IV դ. 30-ական թվականներին, Տրդատ III–ի որդի Խոսրով Բ Կոտակի օրոք: 330-331 թթ. Խոսրով Բ թագավորը հայոց արքունիքը Արտաշատից տեղափոխել է հյուսիս, Դվին կոչվող ...

ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆՔ

ԽՈՐ  ՎԻՐԱՊ  ՎԱՆՔ ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆՔ Արարատի մարզ գ. Փոքր Վեդի պետ. ցուցիչ` 3.49.1   Ուխտատեղի և նվիրական սրբավայր Խոր Վիրապ վանական համալիրը գտնվում է Փոքր Վեդի գյուղի մոտ, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի միջնաբերդի տեղում: Ըստ IV դ. պատմիչ Ագաթանգեղոսի, հենց այս միջնաբերդի վիրապում է 14 տարի իր չարչարանքները կրել Տրդատ Գ Մեծի կողմից հալածված` քրիստոնեության քարոզիչ Գրիգոր ...

ՊՄՊ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՏԻՄ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱԻՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, ծառայության պետի տեղակալը, հուշարձանների պահապանները մայիսին շրջայցեր են կատարել Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Դվին համայնքներ, «Քաղաքատեղի Դվին» հուշարձանի տարածք: Պարզվել է, որ հուշարձանի հարակից տարածքում ծառատունկ է իրականացվել: Մարզային ծառայության պետը փաստի մասին իրազեկել է Հնաբերդի գյուղապետ Մ. ...