ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արարատ

ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԱՄՅԱԿԻՆ

14398005_208964499522518_2059565524_n Այսօր ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Արարատի մարզի Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցում։ ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները կրթօջախի 12-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացրել են «Դեպի հզոր Հայաստան» խորագրով բաց դաս։ Շնորհավորական ելույթներից հետո մարզային ծառայության աշխատակիցները խոսել են Հայաստանի Անկախության հռչակագրի մասին, անդրադարձել Հայաստանի անկախության գործընթացին և ներկայացրել ...

ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔ. ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

3.12. Այնթապ գյուղը գտնվում է Երևան-Արտաշատ խճուղու վրա, Երևանից 2 կմ հյուսիս-արևելք: Գյուղը վերաշինվել է 1830-ական թվականներին, Խոյից գաղթած բնակիչների կողմից: Մինչ Այնթապ վերանվանվելը (1970թ.) բնակավայրը հայտնի է եղել Նորագեղ, Բեյբուդաբադ, Թազագյուղ տեղանուններով: Ակնհայտ է, որ բնակավայրը վերանվանվել է Այնթապ` ի հիշատակ Կիլիկիայի համանուն քաղաքի: Խորհրդային շրջանում բնակավայրն աչքի էր ընկնում իր քարքարոտ շրջակայքով և բնակիչների ...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, ԱՅԳԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

01 Այգավան համայնքը գտնվում է Արարատի մարզկենտրոն Արտաշատից 12 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 840 մ: Նախկինում ունեցել է Այգեվան, Ռեհանլու անունները, իսկ 1946թ. վերանվանվել է Այգավան: Թեպետ հիմնադրման տարեթիվ համարվում է 1828 թվականը, սակայն գյուղի վարչական տարածքի հյուսիսարևմտյան եզրին գտնվող Ք.ա. III հզմ. թվագրվող «ԲՆԱԿԱՏԵՂԻ ԱՅԳԱՎԱՆ» /պետ. ցուցիչ՝ 3.8.1./ հանրապետական նշանակության ...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

100_4498 Արարատի մարզը կազմավորվել է 1995թ. Նոյեմբերի 7-ին ընդունված ՀՀ օրենքով՝ իր մեջ ընդգրկելով Արտաշատի, Արարատի, Մասիսի նախկին շրջանները: Արարատի մարզը գտնում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան մասում` զբաղեցնելով 2096 քառ. կմ տարածք: Սահմանակից է հյուսիս-արևմուտքից՝ Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևան քաղաքին և Կոտայքի մարզին, արևմուտքից՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Նախիջևանին, հարավ-արևելքից ...

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

01 ՊՄՊ Արարատի մարզային ծառայության նախաձեռնությամբ մարզի հուշարձանների վերաբերյալ ճանաչողական բաց դաս է անցկացվել Արարատի մարզի Մրգավան համայնքի միջնակարգ դպրոցում: Մարզային ծառայության գիտաշխատող Օնիկ Ենոքյանը 10-րդ դասարանի աշակերտներին ծանոթացրել է տարածքում հաշվառված անշարժ հուշարձաններին, դրանց պահպանությանը վերաբերվող խնդիրներին և կոչ արել պատանիերին ճանաչել հայրենի հուշարձանները և սրտացավ լինել դրանց պահպանության հարցում: Բաց դասի ավարտին ...