ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արմավիր > Նորություններ

ԲԱՑ ԴԱՍ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

IMG_9425-21-06-17-02-00 ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի կենտրոնի հետ համագործակցելով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Գեղարքունիքի կենտրոնի անդամների համար անցկացրել է Արմավիրի մարզի հայտնի հուշարձաններին նվիրված բաց դաս։ Մարզային ծառայության գիտաշխատող Աշխեն Բաղմանյանը խոսել է հուշարձանների պատմամշակութային նշանակության, ճարտարապետական առանձնահատկության ու ներկա վիճակի մասին։ Մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանն անդրադարձել է հուշարձանների պահպանության խնդիրներին։ Զուգահեռ ...

ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

17965031_1696443390649480_836686383_n Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը միջոցառումներ են անցկացվել ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում: «Զվարթնոց» արգելոց-թանգարանի ու «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի («Հայաստան ծառատունկ» ծրագիր) աշխատակիցների ջանքերով ծառատունկ է կազմակերպվել` տնկվել են 50 պտղատու ծառ և 210 բուրանոճի: Տոնի առիթով արգելոց-թանգարանում «Ամեն մի կոթող մի ըմբոստ ոգի» խորագիրը կրող դասախոսություն և լուսանկարների ցուցադրություն ...

«ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏ» ԽՄԲԱԿԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ

02 «Պատանի թանգարանագետ» խմբակը գործում է 2016 թ. հոկտեմբերից` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ: Խմբակի ստեղծման նպատակն է ակտիվացնել մարզերի մշակութային կյանքը, պատանիներին ծանոթացնել Հայաստանի ու արտասահմանյան երկրների թանգարանների գործունեությանը և ակտիվացնել թանգարաններ այցելությունները: Դասընթացները հիմնականում անցկացրել են ՀՊՄՀ թանգարանագիտության բաժնի ուսանողները: Պատանի թանգարանագետների այս տարվա անդրանիկ պարապմունքը ...

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԹԵՐԹԵԼ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՋԵՐԸ

IMG_6302-27-01-17-03-35 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության և Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցի համատեղ անցկացրած միջոցառումը նվիրված է եղել Հայոց բանակի ստեղծման 25-ամյակին։ Հուշ-ցերեկույթին ներկա են եղել Հայրենական մեծ և Արցախյան պատերազմների մասնակիցներ, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների հերոսներ Օնիկ և Ռուբիկ Մանուկյանները, ՀՀ նախագահի կողմից Արիության մեդալի արժանացած Արման Գինոսյանը։ Միջոցառմանը ներկա են ...

ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

15311594_735701279922349_1204331988_o «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվող «Պատանի թանգարանագետ» խմբակը երկու շաբաթ շարունակ Արմավիրի գրադարանում է հավաքել Միասնիկյան, Խանջյան համայնքների և Արմավիր քաղաքի երկու դպրոցների աշակերտներին։ Վերջին դասընթացին մասնակցել են նաև թանգարաններով հետաքրքրված ուսանողներ, արմավիրցիներ։ Դասընթացի մասնակիցները ծանոթացել են 18-19-րդ դարերի ոչ միայն աշխարհի հայտնի թանգարանների, այլև Հայաստանի ...