ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արմավիր > Նորություններ

ԳԱՆՁԱԳՈՂԵՐԸ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԴՐԱՄՆԵՐ, ՃԱՐՄԱՆԴՆԵՐ, ԶԱՆԳԱԿՆԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ

004 Hushardzan.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 24-ին Արմավիրի մարզի «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» հուշարձանի տարածքում /պետ. ցուցիչ՝ 3.71.1/ Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդունքում հայտնաբերվել և ոստիկանության բաժանմունք բերման էին ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձինք: Փաստի առիթով իրավապահների կողմից նյութեր են նախապատրաստվում: Գանաձագողություն կատարած Էդուարդ Վարդանյանը և Միսաք Սիմոնյանը ստորագրությամբ բաց են թողնվել: Սակայն, ...

ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ` ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

3.71.1. 1.1 Փետրվարի 24-ին Արմավիրի մարզի «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» հուշարձանի տարածքում /պետ. ցուցիչ՝ 3.71.1/ Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդունքում հայտնաբերվել և ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձ: Փաստի առիթով իրականացվում է նախաքննություն: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանը և Արգիշտիխինիլիի հնագիտական արշավախմբի պետ, ՀՀ ԳԱԱ ...

ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՏՔԵՐՈՎ

001 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Օպերատիվ արձագանքման բաժնի թեժ գիծը հաճախ է հեռախոսազանգեր ստանում մեր հայրենակիցներից, ովքեր մտահոգություն են հայտնում հուշարձաններին առնչվող հարցերի շուրջ: Բոլոր հեռախոսազանգերին տրվում են օպերատիվ և սպառիչ պատասխաններ: Հերթական ահազանգը փետրվարի 8-ին է եղել: Արմավիրի մարզի բնակիչ Անդրանիկ Սուրյանը` մարդկային կուտակումներ նկատելով մտահոգություն է հայտնել ...

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Արևմտյան  Հայաստանի  հուշարձանների  լուսանկարների ցուցահանդես  Արմավիրում Առաջին աշխարհամարտի 100-րդ տարելիցի շրջանակներում, Արմավիր քաղաքի գրադարանում այսօր բացվել է Արևմտյան Հայաստանի ճարտարապետական հուշարձանների 1910-1920-ական թթ. և մեր օրերում արված լուսանկարների ցուցահանդես: Հին լուսանկարները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բնօրինակ սևանկարների (նեգատիվներ) վերարտադրություններ են, որոնք առաջին անգամ են ...

ՃԱՆԱՉԵՆՔ ՈՒ ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Ճանաչենք ու պահպանենք  մեր հուշարձանները. հանդիպում  Արմավիրի  մարզի  երիտասարդ  ՀՀԿ-ականների  հետ Արմավիրի մարզի պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու, լավագույնս պահպանելու ու գալիք սերունդներին փոխանցելու նկատառումով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արմավիրի ՊՄՊ մարզային ծառայությունը պարբերաբար սեմինարներ ու բաց դասեր է անցկացնում: Հերթական հանդիպումը Արմավիր քաղաքի ՀՀԿ երիտասարդական թևի անդամների հետ էր: ՊՄՊ երիտասարդներին ներկայացրել են մարզի հուշարձանները ու խոսել պահպանության խնդիրների մասին: Սեմինարի ...