ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արմավիր > Նորություններ

ՃԱՆԱՉԵՆՔ ՈՒ ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Ճանաչենք ու պահպանենք  մեր հուշարձանները. հանդիպում  Արմավիրի  մարզի  երիտասարդ  ՀՀԿ-ականների  հետ Արմավիրի մարզի պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու, լավագույնս պահպանելու ու գալիք սերունդներին փոխանցելու նկատառումով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արմավիրի ՊՄՊ մարզային ծառայությունը պարբերաբար սեմինարներ ու բաց դասեր է անցկացնում: Հերթական հանդիպումը Արմավիր քաղաքի ՀՀԿ երիտասարդական թևի անդամների հետ էր: ՊՄՊ երիտասարդներին ներկայացրել են մարզի հուշարձանները ու խոսել պահպանության խնդիրների մասին: Սեմինարի ...

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ և ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ցուցահանդես` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո (Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ), «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Արմավիրի մարզային գրադարանում կազմակերպել է «Պատմական Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները 20-րդ դարի սկզբին» վերտառությամբ արխիվային և հազվագյուտ լուսանկարների ցուցահանդես: Ցուցադրվել են Արեւմտյան Հայաստանի 38 հուշարձանների լուսանկարների կրկնօրինակներ, այդ թվում` անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի` Անիում կատարած ...

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԵՆ ՄԱՔՐՎԵԼ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արմավիրի մարզում  հուշարձաններ են  մաքրվել  զինվորների աջակցությամբ 2012 թ. Բանակ-կրթություն-մշակույթ ծրագրի շրջանակում համատեղ միջոցառումներ են իրականացվում մշակութային ժառանգության պահպանության ոլորտում: Մասնավորապես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը, մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվում հուշարձանների տարածքներում: Այս տարի, սակայն, ավելի վաղ է սկսվել: Ապրիլի 12-ին եւ 13-ին ...

«ՀԱՌԻՃԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԿԵՆՑԱՂԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՑԵԼՈՒՆԵՐԻ ՀՈՍՔԸ ՏՊԱՎՈՐԻՉ Է

«Հառիճի նյութական մշակույթն  ու կենցաղը» ցուցահանդեսի    ացելուների հոսքը տպավորիչ է Արմավիր քաղաքի մարզային գրադարանում շուրջ մեկ ամիս գործող «Հառիճի նյութական մշակույթն ու կենցաղը» խորագիրը կրող ցուցահանդեսը բավական մեծ հետաքրություն է առաջացրել ինչպես գրադարանի այցելուների, այնպես էլ` հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում: Ցուցահանդեսը բացվել է գրադարանի ընթերցասրահում, ներկայացվել են 25 թանգարանային առարկաներ` սափոր, սկուտեղ, գորգ, կճուճ եւ այլն: Ցուցահանդեսի նպատակն ...

ԱՅՐՎԵԼ Է ՄԱՏՈՒՌԻ ՏԱՆԻՔԸ. ՄԱՏՈՒՌՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԷ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Այրվել է մատուռի տանիքը. մատուռն ընդգրկված չէ հուշարձանների ցուցակում Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Հարավ-արևմտյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 10 տան հարակից տարածքում գտնվող «Սրբ. Թերեզա» մատուռում մայիսի 5-ին հրդեհ է բռնկվել: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետ Ա.Սիմոնյանը եղել է տեղում եւ արձանագրել, որ այրվել է մատուռի տանիքը` փայտյա հատվածը և առկա սրբապատկերները: Մատուռը ...