ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արմավիր > Նորություններ

ԱՅՐՎԵԼ Է ՄԱՏՈՒՌԻ ՏԱՆԻՔԸ. ՄԱՏՈՒՌՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԷ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Այրվել է մատուռի տանիքը. մատուռն ընդգրկված չէ հուշարձանների ցուցակում Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Հարավ-արևմտյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 10 տան հարակից տարածքում գտնվող «Սրբ. Թերեզա» մատուռում մայիսի 5-ին հրդեհ է բռնկվել: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետ Ա.Սիմոնյանը եղել է տեղում եւ արձանագրել, որ այրվել է մատուռի տանիքը` փայտյա հատվածը և առկա սրբապատկերները: Մատուռը ...

«ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԻՍՏՈՒՄ

«Քաղաքատեղի  Արգիշտիխինիլի» հուշարձանի հարցը քննարկվեց Արմավիրի մարզպետարանի նիստում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը նախորդ ամսին գրավոր դիմել էր Հայաստանի Հանրապետության մարզպետներին, իսկ ՊՄՊ մարզային ծառայությունների պետերը` համայնքների ղեկավարներին, խնդրելով ապահովել տեղի ունեցող նիստերին մարզային ծառայությունների պատասխանատուների մասնակցությունը` հատկապես, անշարժ հուշարձանների եւ դրանց տարածքների պահպանությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ: Ի կատարումն վերոնշյալ դիմումի` Արմավիրի մարզպետին գրությունն ...

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԹԱՂՈՒՄՆԵՐ «ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

http://hushardzan.am/wp-admin/post.php?post=2377&action=edit&message=6# 7or էլեկտրոնային կայքը հարցում էր արել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ: Կայքին հետաքրքրում էր տեղեկատվություն Արգիշտիխինիլի հուշարձանի վերաբերյալ: 7or-ին մի խումբ երիտասարդ պատմաբաններ ահազանգել էին, թե Արմավիրի մարզի Արգիշտիխինիլի հուշարձանի տարածքում անօրինական թաղումներ են կատարվում: «Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի վարչական շրջանում գտնվող, պետական սեփականություն ...