ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արմավիր

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏԻ» ԵՐՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԸ

20161123_153109 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվել է «Պատանի թանգարանագետ» խմբակի հերթական դասընթացը։ «Թանգարանների ձևավորումը» (18-19-րդ դարեր) թեմայով դասընթացն անցկացվել է Վաղարշապատի 4-րդ դպրոցում։ Դասն անցկացրել են Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և հուշարձանների պահպանության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Արեն Իշխանյանը և պատմության և ...

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Ցուցահանդես Արմավիրի մարզային գրադարանում ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայությունը և ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժինը Արմավիրի մարզային գրադարանում համատեղ կազմակերպել են «Հարատևող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին: Ցուցադրությունը պատմում է Ախթամարի Ս. Խաչ եկեղեցու բարձրարժեք ճարտարապետության մասին։ Ներկայացվել են Արևմտյան Հայաստանի քարտեզը, ...

ԱՅԳԵՇԱՏ (ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ) ԵԿԵՂԵՑԻ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ (ՊԵՏ.ՑՈՒՑԱԿ N4.11/3, 7-ՐԴ Դ.), ԵԿԵՂԵՑԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ՊԵՏ.ՑՈՒՑԱԿ N4.11/2, 19-ՐԴ Դ.)

3.11.3 (1) Արմավիրի մարզի Այգեշատ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գտնվելով Արարատյան դաշտավայրի կենտրոնական հատվածում՝ բնակավայրն իր բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել: Այդ ամենի մասին են վկայում նաև պահպանված բազմաթիվ պատմահնագիտական և պատմաճարտարապետական հուշարձանները: Այգեշատի տարածքում են գտնվում մ.թ.ա. II-I հազարամյակների բնակատեղին և դամբարանադաշտը, ինչպես նաև «Արդար Դավիթ» կոչվող աշտարակը: Առկա ...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

image-07-10-16-02-07 (1) Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության և Արմավիրի կենտրոնական գրադարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում մտավորականների հետ։ Արմավիրի կենտրոնական գրադարանում հյուրընկալված Կալիֆոռնիայի հայ գրողների միության նախագահի տեղակալ, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանի հետ հանդիպմանը ներկա են եղել «Արմավիր» թերթի խմբագիր Ռաֆայել Սահակյանը, բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը, գրող Ժաննա Աբրահամյանը, նկարիչներ, երաժիշտներ և ...

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

01 Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել նաև Արմավիրի մարզում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանը, հուշարձանների պահապան Գագիկ Զեյնալյանը Մայիսյան համայնքում գտնվող արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ բաց ...