ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արմավիր

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

01 Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել նաև Արմավիրի մարզում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանը, հուշարձանների պահապան Գագիկ Զեյնալյանը Մայիսյան համայնքում գտնվող արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ բաց ...

ԵԿԵՂԵՑԻ Ս. ԳԱՅԱՆԵ

3.2.16 Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, պետ. ցուցիչ` 3.2.16 Ս. Գայանե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի հարավային ծայրամասում` Մայր տաճարից հարավ-արևելք: Համաձայն աղբյուրներին այն կառուցվել է 630 թ. Եզր Նիգեցի կաթողիկոսի կողմից` վկայարան-մատուռի տեղում: Ըստ Ագաթանգեղոսի` այդ մատուռը կառուցվել էր դեռևս IV դարի սկզբին Հռիփսիմյան կույս Գայանեի գերեզմանի վրա: Եկեղեցին համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության առաջին շրջանի ...

ԵԿԵՂԵՑԻ Ս. ՇՈՂԱԿԱԹ

Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, պետ. ցուցիչ` 3.2.18 Ս. Շողակաթ եկեղեցին գտնվում է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի արևելյան ծայրամասում` Ս. Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ: Էջմիածնի Մայր տաճարի, Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե եկեղեցիների հետ միասին ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Կառուցվել է Նահապետ կաթողիկոսի օրոք՝ Աղամալ Շոթոռեցի իշխանի տրամադրած միջոցներով (1694 թ.): Եկեղեցին, չնայած համեմատաբար փոքր չափերին, հատակագծային ...

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

001 ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության նախաձեռնությամբ ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, Արմավիրի մարզի 70 դպրոցի աշակերտներ մասնակցել են հուշարձանների սանմաքրման և բարեկարգման աշխատանքներին: Գետաշեն համայնքում սանմաքրման աշատանքներից հետո, միջնակարգ դպրոցի աշակերտների նախաձեռնությամբ, գյուղի կրթօջախի թանգարանում կազմակերպվել է բաց դաս՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան: Էջմիածին քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտները հուշարձանի տարածքը մաքրելուց հետո ...

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԳՐՎԵԼ ՆԱԵՎ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

001 Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում ապրող Միրզոյանները մեկն են այն բազմաթիվ հայ ընտանիքներից, որոնց զավակներն այսօր հպարտ կանգնած են հայրենիքի պաշտպանությանը՝ բարբախտաբար ողջ և առողջ: Միրզոյանների հինգ երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքի երկու որդիները՝ Հունանն ու Աշոտը ժամկետային զինծառայողներ են, շուտով նրանց կմիանա նաև երրորդ եղբայրը՝ Արան: Ընտանիքի հայրը՝ արցախյան ազատամարտի մասնակից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի ...