ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արմավիր

ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ` ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

3.71.1. 1.1 Փետրվարի 24-ին Արմավիրի մարզի «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» հուշարձանի տարածքում /պետ. ցուցիչ՝ 3.71.1/ Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդունքում հայտնաբերվել և ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձ: Փաստի առիթով իրականացվում է նախաքննություն: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանը և Արգիշտիխինիլիի հնագիտական արշավախմբի պետ, ՀՀ ԳԱԱ ...

ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՏՔԵՐՈՎ

001 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Օպերատիվ արձագանքման բաժնի թեժ գիծը հաճախ է հեռախոսազանգեր ստանում մեր հայրենակիցներից, ովքեր մտահոգություն են հայտնում հուշարձաններին առնչվող հարցերի շուրջ: Բոլոր հեռախոսազանգերին տրվում են օպերատիվ և սպառիչ պատասխաններ: Հերթական ահազանգը փետրվարի 8-ին է եղել: Արմավիրի մարզի բնակիչ Անդրանիկ Սուրյանը` մարդկային կուտակումներ նկատելով մտահոգություն է հայտնել ...

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Արմավիր Արմավիրի մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում, Մեծամոր համայնքի հենակետային N 1 դպրոցում անցկացվել է Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառում: Մասնակցել են դպրոցի աշակերտները, ներկա են եղել Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, քաղաքապետարանի պաշտոնյաներ, տարբեր դպրոցների տնօրեններ, աշակերտներ, ծնողներ: Բացման խոսքով հանդես է եկել Մեծամորի հենակետային դպրոցի տնօրենը: Գրական-երաժշտական միջոցառման ընթացքում դպրոցականները ներկայացրել ...

ԱՂԱՎՆԱՏՈՒՆ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

320px-Karmravor_of_Aghavnatun (1) Արմավիրի մարզ, պետ.ցուցակ` 4.6/1 Աղավնատունը մարզի հայտնի բնակավայրերից է, որն ունի պատմական հարուստ ավանդույթներ: Գյուղը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից, որի խոսուն արտահայտությունն է պահպանված բազմաթիվ հուշարձանները: Համաձայն ժողովրդական ավանդության` գյուղի անունը կապվում է ջրհեղեղից հետո Նոյ նահապետի կողմից արձակված աղավնու հետ: Գյուղի տարածքում պահպանվել են կիկլոպյան ամրոցի ավերակներ, ինչպես նաև հայտնաբերվել են մ.թ.ա. IV-III հազարամյակներին ...

ԴՈՂՍ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Դողս Դողս գյուղը գտնվում է Արմավիրի մարզում: Գյուղի պատմական հուշարձաններից մեծ հետաքրքրություն են ներկայացնում XIX դարի գերեզմանատունը և Ս. Ստեփանոս եկեղեցին: Եկեղեցին քառանկյուն շենք է` կառուցված կարմիր քարից: Դողսը հայոց աշխարհի հնագույն բնակավայրերից է և առաջին գրավոր հիշատակությունը վերաբերվում է Դողս գյուղի մոտ տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտին (894թ.), որտեղ հայկական ռազմական ուժերը պարտության մատնեցին Ատրպատականի Սաջյան ամիրայության ...