ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Արփի» բնապատմական արգելոց

«ԱՐՑԱԽՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ». ԲԱՑ ԴԱՍ ԱՐԵՆԻԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

CIMG6635 Թանգարանների միջազգային օրն «Արցախյան քառօրյա պատերազմ» թեմայով բաց դաս է անցկացվել «Արփի» բնապատմական արգելոցում: Արենիի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին մասնաճյուղի վարիչ Շաքե Ղարախանյանը պատմել է ապրիլյան ռազմական գործողությունների, սահմանը պահող հայ քաջորդիների սխրանքների մասին: «Հայոց բանակն ու հայ ժողովուրդը կրկին անգամ ապացուցեցին իրենց հայրենասիրությունն ու մարտունակությունը, նաև այն, որ նույնիսկ թշնամու հանկարծակի ...

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԵՆԻՈՒՄ

01 Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումներ են անցկացվել Արենի համայնքում: Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ «Արփի» բնապատմական արգելոցի, Արենիի համայնքապետարանի և միջնակարգ դպրոցի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել վետերաններ, Արցախյան հերոսամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, համայնքի բնակիչներ: Մասնակիցները ծաղկեպսակներ են դրել զոհվածների հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց ...

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ». ԲԱՑ ԴԱՍ ԱՐԵՆԻԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

CIMG6398 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցներն Արենիի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպել են «Մշակութային ցեղասպանություն» թեմայով բաց դաս: Պատմության ուսուցչուհի Լուսինե Սարգսյանն աշակերտներին է ներկայացրել եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, իսկ արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը խոսել է մշակութային ցեղասպանության ու դրա հետևանքների մասին: «Ցեղասպանությունը միայն ...

ԱՐԵՆԻԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻՆ

15 «Արփի» բնապատմական արգելոցի և Արենիի միջնակարգ դպրոցի համատեղ ուժերով գյուղի կրթօջախում անցկացված միջոցառումը նվիրված է եղել Հայոց բանակի ստեղծման 25-ամյակին: Միջոցառումն սկսվել է «Նամակ զինվորին» և «Հայրենիքիս պաշտպանը մշտապես արթուն է» թեմաներով տարրական և բարձր դասարանների աշակերտների շարադրությունների արդյունքների ամփոփմամբ։ Ընթերցվել են լավագույն շարադրությունների հեղինակների անունները։ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումն ուղեկցվել է ...

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՐԵՆԻՈՒՄ ԵՎ ԳԱՌՆԻՈՒՄ

01 Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Արենի համայնքի միջնակարգ դպրոցի և «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցների համատեղ ջանքերով։ Հայրենասիրական ոգով տոգորված միջոցառումը սկսվել է Հայաստանի օրհներգով, որի ընթացքում աշակերտները հպարտ ծածանել են հայկական եռագույնը։ Դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանը տոնի առթիվ շնորհավորել է ներկաներին, ապա՝ հանդես եկել Հայաստնի անկախությանը ...