ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՍԱՔՍՈՆԻԱ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԻԱՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ

գառնի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Անցյալի ելևէջներ» խորագրով երաժշտական միջոցառում: Գառնիի դուդուկահարներից կազմված խումբը կատարել է Սայաթ-Նովայի, Կոմիտասի ժողովրդական ստեղծագործություններ: Դուդուկի ելևէջները տարածվել են արգելոց-թանգարանում ու այցելուներին ակամա ստիպել դառնալ հանդիսատես: Միջոցառմանը ներկա է եղել նաև Գերմանիայի դաշնության Սաքսոնիա երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը՝ տիկնոջ և պատվիրակության ...

«ԳԱՌՆԻ» ՏԱՃԱՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐԱԾ ԳՐԱՌՈՒՄԸ ՄԱՔՐՎԵԼ Է

«Գառնի»  տաճարի  վրա  կատարած  գրառումը  մաքրվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Գառնի» տաճարի հարավային պատին յուղաներկով գրվածը մաքրվել է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, մասնագետների խումբը նախնական ուսումնասիրություն էր կատարել, ընտրվել էին համապատասխան նյութերը, լուծույթները, որոնցով հնարավոր էր առանց հուշարձանին վնաս պատճառելու մաքրել ...

Ծանուցում

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում այցելուների մուտքը հուլիսի 26-ի փոխարեն անվճար կլինի հուլիսի 27-ին` նկատի ունենալով, որ այդ օրը նշվում է Պայծառակերպության տոնը` Վարդավառը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան Հարգելի այցելուներ Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 18-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի մինչեւ 17:00-ն: Արգելոց-թանգարանում նախատեսված է փակ միջոցառում Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական տարեկան համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած հյուրերի համար: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԳԱՌՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Շաբաթօրյակ  Գառնի  պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ, ապրիլի 19-ի վաղ առավոտից աշխուժություն էր տիրում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Արորդիների Ուխտ» եւ «Արմոբիլ» ընկերության ներկայացուցիչների հետ միասին ձեռնամուխ էին եղել արգելոց-թանգարանի տարածքում շաբաթօրյակի անցկացմանը: ...