ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԵՎ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ

գառնի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2015 թ. դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն. 2016թ. հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին ժամը 10.00- 17.00-ն: ...

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

garni cucadruyun «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցի հետ համատեղ, արգելոց-թանգարանի տարածքում, կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: Ներկայացվել են յուղաներկ ու գոբելեն աշխատանքներ, քանդակներ, փայտարվեստի նմուշներ: Դրանք գեղարվեստի դպրոցի սաների այն աշխատանքներն են, որոնք տարվա ընթացքում ստեղծվել են արգելոց-թանգարանում: Պատանիների ստեղծագործություններում ոչ միայն գունեղ բնապատկերներ են եղել, այլև` Գառնու ...

ՍԱՔՍՈՆԻԱ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԻԱՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ

գառնի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Անցյալի ելևէջներ» խորագրով երաժշտական միջոցառում: Գառնիի դուդուկահարներից կազմված խումբը կատարել է Սայաթ-Նովայի, Կոմիտասի ժողովրդական ստեղծագործություններ: Դուդուկի ելևէջները տարածվել են արգելոց-թանգարանում ու այցելուներին ակամա ստիպել դառնալ հանդիսատես: Միջոցառմանը ներկա է եղել նաև Գերմանիայի դաշնության Սաքսոնիա երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը՝ տիկնոջ և պատվիրակության ...

«ԳԱՌՆԻ» ՏԱՃԱՐԻ ՊԱՏԻՆ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՌԴ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԵՄ ՔԱՂ. ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

«Գառնի» տաճարի պատին գրառում կատարած ՌԴ քաղաքացու դեմ քաղ. հայց է ներկայացվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` հանցագործությամբ պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչության Աբովյանի բաժին: ՌԴ քաղաքացի Մաքիսմ Նիկիտենկոն 2014 թ. սեպտեմբերի 26-ին նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ...

«ԳԱՌՆԻ» ՏԱՃԱՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐԱԾ ԳՐԱՌՈՒՄԸ ՄԱՔՐՎԵԼ Է

«Գառնի»  տաճարի  վրա  կատարած  գրառումը  մաքրվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Գառնի» տաճարի հարավային պատին յուղաներկով գրվածը մաքրվել է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, մասնագետների խումբը նախնական ուսումնասիրություն էր կատարել, ընտրվել էին համապատասխան նյութերը, լուծույթները, որոնցով հնարավոր էր առանց հուշարձանին վնաս պատճառելու մաքրել ...