ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

ԳԱՐՈՒՆԸ ԳԱՌՆԻՈՒՄ

Գարունը Գառնիում Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Տոնի առիթով, ապրիլի 19-ին, առավոտյան ժամը 10-ից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացնելու է «Գարունը Գառնիում» խորագրով շաբաթօրյակ: Միջոցառման ընթացքում իրականացվելու են տարածքի բարեկարգման ու մաքրման աշխատանքներ. չորացած թփերի հեռացում, ծառերի էտում, ...

«ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում  նշվեց  Գիտելիքի օրը «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շարքը համընկավ նոր ուսումնական տարվան: «Ժառանգության ժառանգները» խորագիրը կրող միջոցառումներ են իրականացվում մշակութային մի շարք օջախներում: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական խորհրդի 23 անդամներ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էին: Կազմակերպված բաց դասի թեման էր «Ուրարտական դիցարանի գերագույն ...

«ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆ

«Գառնի» արգելոց-թանգարանում մանուկների տոնը վերածվել էր իսկական տոնախմբության Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում իսկական տոն էր: Փոքրիկների համար օրը հեքիաթային դարձրին Գառնիի գեղարվեստական դպրոցի սաները, «Եկեք երգենք» մանկական վոկալ անսամբլը, «Վասպուրիկ» խամաճիկների խումբը: Շուրջ 2 ժամ տեւած միջոցառում-համերգին տոնական մթնոլորտը հանդիսականներին տեղափոխեց մանկական երազանքների հեքիաթային աշխարհ: Տաճարի մոտ տեղադրված ցուցավահանակի վրա ...

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան Հունիսի 1-ին, ժամը 15:00-ին, Երեխաների միջազգային օրվա առթիվ, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, կկայանա մանուկներին նվիրված տոնական միջոցառում-համերգ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, անմասն չմնալով տոնական միջոցառումներից, փոքրիկ այցելուների առջև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի դռները կբացի վառ գույներով ու բարձր տրամադրությամբ: Օրը տոնական կդարձնեն «Վասպուրիկ» խամաճիկների խումբը, «Եկեք երգենք» մանկական ...

«ԳԱՌՆԻ»-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

«Գառնի»-ում նշվեց թանգարանների միջազգային օրը Թանգարանների միջազգային օրվա առթիվ նախանշված միջոցառումների շրջանակում, մայիսի 18-ին «Թանգարանները` որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո, «Գառնի»պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվեց «Մեր պարերը և մենք» կրթամշակութային ծրագիրը: Ամենամյա դարձած ծրագրի մեկնարկը տրվել է 2010-ին` կրկին «Գառնի»-ում, իսկ արդեն անցյալ տարի դա ներկայացավ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին: Համերգ-միջոցառման ընթացքում ներդաշնակ պարերով հյուրերի, ...