ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք

ԲԱՑ ԴԱՍ ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

DSC00665 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանի աշակերտների համար օրերս կազմակերպվել է բաց դաս` «Տարածաշրջանի պատմական միջավայրի հուշարձանների պատմությունն ու պահպանությունը» թեմայով: ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ, Սևանի տարածաշրջանի պատասխանատու Աշխեն Մովսիսյանը և կրթօջախի պատմության ուսուցչուհի Սիլվա Գևորգյանը դպրոցականներին ծանոթացրել են մեր պատմամշակութային ...

ԲԱՑ ԴԱՍ ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

3 Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքի Հացառատ թաղամասում, գերեզմանոցի տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ վերջերս հայտնաբերվել են բացառիկ արժեք ներկայացնող հնագիտական նյութեր: Նոր գերեզման փորելիս բացվել էր ուրարտական շրջանի դամբարան` մ.թ.ա. 7-րդ դարով թվագրվող հնագիտական և հնամարդաբանական նյութերով, որոնց վերաբերյալ համացանցում տեղադրված լուրերը շատերի մոտ մեծ հետաքրքրություն էին առաջացրել: Գավառի Մնացական Բունիաթյանի անվան N 8 ...

ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՅՈՒԹԵՐ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՈՒՄ

IMG_4159 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում մաքրվում, վերականգնվում և ամրակայվում են վերջերս Գեղարքունիքի մարզում պատահաբար հայտնաբերված նյութական արժեքներ, որոնք վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ժամանակներին: Գտածոների մեջ իրենց ձևով և պատրաստման եղանակով հատկապես կարևոր են դեպի վեր հավասարաչափ լայնացող իրանով և շեփորաձև շուրթով կարմիր փայլեցված երկկանթ սափոր-սկահակը, վարդակատիպ մատնեքավոր հատակով եզակի քրեղանը, երկու ագաթե գնդաձև մեծ ...

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ԿՏԱՎԻՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

IMG_0059 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը սերտորեն համագործակցում է մարզի հանրակրթական դպրոցների հետ` պարբերաբար կազմակերպելով կրթօջախներում բաց դասեր, վիկտորինաներ և ցուցահանդեսներ: Հերթական նախաձեռնությունը օրերս էր. «Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը» կրթական նախագծի և «Հուշարձանները ապագա արվեստագետների աչքերով» ծրագրի շրջանակում Մարտունի քաղաքի մշակույթի տանը կազմակերպվել էր Ախթամարի Ս. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցադրությունը: Մարտունու Գեղարվեստի ...

ԳԱՎԱՌԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԾՎԱՔԱՐԻ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

01 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Գավառ քաղաքի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում անցկացվել է «Արծվաքարի բրոնզեդարյան հուշարձանները» թեմայով բաց դաս: 10-րդ դասարանի աշակերտներին ներկայացվել են կիկլոպյան դարաշրջանի չորս հուշարձանները, դրանց պատմահնագիտական նշանակությունը: Բաց դասը վարող ՊՄՊ մարզային ծառայության պետի ...